00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սեպարատիզմի քրդական «ստվերը». ինչից է վախենում Իրանը, ու ինչպես է խաղարկում Արևմուտքը

© Sputnik / Дмитрий Виноградов / Անցնել մեդիապահոցАгитация за независимость Иракского Курдистана на улицах Эрбиля
Агитация за независимость Иракского Курдистана на улицах Эрбиля - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն կայացավ այսօր, անկախ համաշխարհային հանրության ու Բաղդադի կոչերին հետաձգել այն կամ, որ ավելի լավ է` չեղարկել։ Ինչպես կփոխվի իրավիճակը տարածաշրջանում հանրաքվեից հետո` վերլուծում է Sputnik Արմենիայի վերլուծաբան Արման Վանեսքեհյանը։

Արման Վանեսքեհյան,  Sputnik  Արմենիայի քաղաքական վերլուծաբան.

Քրդստանի հանրաքվեի ֆոնին Իրանի բավականին ակտիվ պահվածքը կանխատեսելու համար, բացարձակապես վերլուծաբան լինելու հարկ չկա։ Իսկզբանե հասկանալի էր,  որ Թեհրանը դեպքերի ցանկացած զարգացման պարագայում չի ընդունի Էրբիլում անցկացվող հանրաքվեի արդյունքները։ Չի ընդունի նաև Բարզանիի վարչակազմում այն անցկացնելու միջազգային իրավաբանական իրավունքի առկայությունը։.

Զորավարժությունները որպես վարքագծային գործիք քաղաքական ասպարեզում

Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը մեծ հաշվով (իսկ հանրաքվեն այսօր է անցնում) ընդամենը հաստատում էր այդ կանխատեսումները. Իրանը նախօրեին ոչ միայն իր օդային տարածքն է փակել Իրաքի քրդական ինքնավարության մայրաքաղաք մեկնող բոլոր տեսակի ավիատրանսպորտի համար, այլև փակել է Հյուսիսային Իրաքի հետ արտաքին սահմանները։

Самолет Ил-18 - Sputnik Արմենիա
Իրանը «փակել է երկինքն» Իրաքյան Քրդստանի համար Բաղդադի պահանջով

Հանրաքվեից մեկ օր առաջ Թեհրանը կիրառեց վերջին ժամանակներում համաշխարհային հարթակներում կիրառվող ևս մեկ քաղաքական ճնշման գործիք. նա Քրդստանի սահմանակից շրջաններում լայնածավալ ռազմական զորավարժություններ էր ձեռնարկել։ Զրահատեխնիկայի, հատուկ տեխնիկայի, դեսանտային զորքի, հրետանու և, կարծես, հրթիռային համակարգերի կիրառմամբ։ Զորավարժություններն անցկացվում են կարևոր տարածքներում. անցյալ դարի 80-ականներին այդ շրջանները որպես մարտի դաշտ էին ծառայում իրանա–իրաքյան 80-ամյա պատերազմի համար։

Միամիտ է կարծել, որ Իրանը ռազմական խաղեր է սկսել սահմանի իր կողմում, հույս ունենալով, որ Էրբիլը կմտափոխվի պայթեցնել տարածաշրջանում առանց այդ էլ պայթյունավտանգ իրավիճակը (հենց այսպես է գնահատում Քրդստանի հանրաքվեն Մերձավորարևելյան խաղի մասնակիցների մեծամասնությունը) կամ էլ կվախենա Իրաքի տարածք իրանական բանակի ներխուժումից։

Հասկանալու համար, թե ինչու Իրանն ամեն դեպքում գնաց պոտենցիալ հակառակորդի առջև բանակային հզոր սարքերի ցուցադրությամբ լուրջ ռազմական հետախուզում անցկացնելու ճանապարհով, հավանաբար, պետք է երկու գործոն հաշվի առնել։

Քրդստանը` անջատողական տրամադրությունների և տարածքային պահանջների արտահանման հիմք

Առաջինը` Իրանը Թուրքիա չէ, և այն քաղաքականությունը, որը տանում է տարածաշրջանում Թեհրանը, ավելի հավասարակշռված է, քան տարածքային կորուստների շեմին կանգնած Անկարայի իմպուլսիվ և անհավասարակշիռ վարքագիծը։ Քրդստանի հանրաքվեի հետ կապված Իրանը տարածքային խնդիրներից վախենալու առիթ չունի։

Агитация за независимость Иракского Курдистана на улицах Эрбиля - Sputnik Արմենիա
Քրդստանը` մեծ շահերի բախման, մեծ կծիկի հանգույց

Բուն Իրանում գտնվող քուրդ բնակչությունը Թեհրանի բավականին լոյալ է վերաբերվում, քան թուրք քրդերը` Անկարայի նկատմամբ։ Այսինքն` Թեհրանը չի վախենում ներսից հարված ստանալ, այդ իսկ պատճառով չի ուժեղացնում ոստիկանական ուժերն, ասենք, այն տարածաշրջանում, որտեղ մեծամասնությունը քրդեր են ապրում։

Իրանը կարծում է, որ Քրդստանի հանրաքվեից հետո Արևմուտքն, անպայման, կփորձի օգտագործել Քրդստանի նորաստեղծ պետությունը որպես հակաիրանական տրամադրությունների և տարածքային հավակնությունների արհեստական արտահանման կայան։ Եվ սա անհիմն չէ, քանի որ և՛ Հյուսիսային Իրաքի, և՛ նույնիսկ Թուրքիայի կողմից սահմանների ճեղքման փորձ վերջին շրջանում արդեն եղել է։

Իրանական հատուկ ծառայությունների կողմից նույնիսկ առգրավվել էր զենքով սայլակը, որոնք որոշ ուժեր (համաշխարհային հանրությանը նրանց փորձել էին ներկայացնել որպես ջիհադականներ և իսլամիստներ, սակայն, հավանաբար, ամեն ինչ այդքան միանշանակ չէ) տեղափոխում էին քրդերով բնակեցված շրջաններ։

Թվում է, թե այս նկատառումներով էլ հենց պայմանավորված է Թեհրանի կողմից զորավարժությունների անցկացումը սահմանի ենթադրյալ ճեղքման տարածքում։

Ամերիկացիները նուրբ խաղացին։ Այնպես որ, քրդերը փախչելու տեղ չունեին։

Եվ երկրորդը` քաղաքական փորձագետների շրջանում արդեն մի տեսակ սովորություն է դարձել մեղադրել Արևմուտքին այն բոլոր բացասական երևույթների մեջ, որոնք տեղի են ունենում տարածաշրջանում, և առաջին հերթին, ԱՄՆ վարած քաղաքականությանը` Մերձավոր Արևելքում։ Սակայն Քրդստանի անկախության հանրաքվեի նախաձեռնությունը հենց այս պահին, երբ դեռ վերջնականապես լուծված չեն Իսլամական պետության հարցերը, ոչ մի այլ բանով, քան սադրանք ամերիկացիների կողմից որակել հնարավոր չէ։

Кандидат исторических наук, арабист Саркис Григорян. - Sputnik Արմենիա
Փորձագետ. քրդերը «կռվախնձոր» կդառնան Թրամփի և Էրդողանի համար

Վաշինգտոնի շահերը շատ պարզ են. չի կարելի թույլ տալ, որ տարածաշրջանում համեմատաբար խաղաղ իրավիճակ ստեղծվի այն բանից հետո, երբ Սիրիան և Իրաքը, վերջապես, առանձնանում են Իսլամական պետություն կեղծ–խալիֆաթից։ Եթե դա տեղի ունենա, ապա ամերիկացիներին կարելի է համարել պարտված ամբողջ պարտիայում և հանգիստ խղճով փակել դուռը Մերձավոր Արևելքի վրա։ Առնվազն մոտակա մի քանի տասնյակ տարիների ընթացքում։

Հենց այդ պատճառով էլ ամերիկացիներին օդի նման անհրաժեշտ է տարածաշրջանում չափազանց պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել, որի համար Քրդստանի հանրաքվեն իդեալական է։ Այլ հարց է, որ Վաշինգտոնը, իր ավանդույթի համաձայն, արդյունքում քաշեց նաև Բարզանիի վարչակազմին։ Զուր չէր, որ իրաքյան քրդերի առաջնորդը, ինչպես պարզվեց, խիստ զարմացած էր ամերիկացիների դիրքորոշումից, երբ նրանք հանկարծ հայտարարեցին, որ չեն ողջունում հանրաքվեի անցկացումը և փորձում են որևէ այլընտրանք գտնել, որը քրդերի կողմից ընդունելի կլինի։

Թեև Բարզանին զարմանալու առիթ չուներ` Քրդստանն ամերիկացիներին անհրաժեշտ էր ամենևին էլ ոչ նրա համար, որ լիիրավ անկախություն ու պետականություն ունենալուց հետո, Էրբիլը սկսեր հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել։ Ուշադրություն դարձրեք Վաշինգտոնի հայտարարությանը, որ Քրդստանի հանրաքվեն աջակցություն չի ստանալու հնչեց հենց այն պահին, երբ Բարզանին ասաց, որ Քրդստանը հարևաններից և ոչ մեկի նկատմամբ տարածքային հավակնություններ չի ունենալու։

Արդյունքում այնպես է ստացվում, որ Քրդստանը սկզբում հանրաքվե կանցկացնի, որի արդյունքները տարածաշրջանային գրեթե բոլոր խաղացողները նախապես անընդունելի էին անվանել, այնուհետև համաշխարհային քաղաքական դաշտում կսկսի պայքարել իրեն անկախ պետություն ճանաչելու համար։ Սա դաժան պայքար է նշանակում, որը չի բացառում, ասենք, որ կարող են ռազմական գործողություններ սկսվել Քրդստանի և Իրաքի միջև (թեկուզ հենց նույն Քիրքուկի համար), կամ Թուրքիայի հետ, որն արդեն իսկ ամրացնում է Հյուսիսային Իրաքի տարածքում գտնվող իր զորքերը։

Միջազգային հանրության կողմից նման ճնշմանը դիմանալու համար Էրբիլը ստիպված է գերտերությունների որոշակի պահանջներ ընդունել, գերտերությունների, որոնք ակնհայտ կամ գաղտնի, բայց սատարելու են իրեն։ Եվ ի՞նչ պայմաններ է առաջին հերթին առաջ քաշելու Վաշինգտոնը։ Կարող եք համոզված լինել, որ առաջին պայմաններից մեկը լինելու է ակտիվ ու նույնիսկ ագրեսիվ անջատողական տրամադրությունները և տարածքային պահանջները Իրանի նկատմամբ։

Հավանաբար, հենց դեպքերի նման զարգացման է նախապատրաստվում Թեհրանը, որը նախապես լուրջ ռազմական ուժեր է կենտրոնացնում պետական սահմանի ողջ երկայնքով` ահաբեկիչների խմբի, քարավանների և զենքերով սայլակների ենթադրյալ առաջխաղացման հատվածում։

Լրահոս
0