ՀՀ ու ՌԴ առողջապահական գերատեսչություններն ավելի ինտենսիվ կհամագործակցեն

© Пресс-служба Правительства РАКарен Карапетян принял Веронику Скворцову
Карен Карапетян принял Веронику Скворцову - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ առողջապահության նախարարը գոհ է այսօր մեկնարկած Հայ-ռուսական առողջապահական 3-րդ համաժողովի աշխատանքների ընթացքից։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Ըստ ՀՀ կառավարության ղեկավարի` Հայաստանի ու Ռուսաստանի առողջապահական գերատեսչությունների համագործակցությունը գործնական և կառուցողական է, որը համահունչ է երկու երկրների առանձնահատուկ փոխհարաբերությունների տրամաբանությանը:

Магазинная лавка. Сигареты - Sputnik Արմենիա
Այստեղ չեն ծխում. ԵԱՏՄ–ում ծխախոտի սիրահարներին նորամուծություններ են սպասվում

Կարեն Կարապետյանը ողջունել է Երևանում Հայ-ռուսական առողջապահական 3-րդ համաժողովի անցկացումը և անդրադարձել ՀՀ առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, որոնց նպատակը ժամանակակից, որակյալ և հասցեական առողջապահական համակարգի ստեղծումն է և առողջապահական բիզնեսի համար տարածաշրջանային հարթակի ձևավորումը:

ՌԴ առողջապահության նախարարը գոհունակություն է հայտնել այսօր մեկնարկած Հայ-ռուսական առողջապահական 3-րդ համաժողովի աշխատանքների ընթացքից՝ նշելով, որ օրակարգում ընդգրկված են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Ըստ նրա՝ համաժողովը լավ հարթակ է՝ առողջապահության ոլորտում փոխգործակցության հետագա ուղղությունները նախանշելու համար:

Զրուցակիցները քննարկել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանը հեռանկարային է համարել դեղագործության, առողջապահական բիզնեսի կազմակերպման ոլորտներում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով ծրագրերի նախաձեռնումն ու իրականացումը:

Վերոնիկա Սկվորցովան իր հերթին նշել է, որ ռուսաստանյան կողմը ևս հետաքրքրված է այս բնագավառներում գործակցության զարգացմամբ և պատրաստակամություն է հայտնել քննարկելու համատեղ հետագա քայլերը:

Կողմերը համակարծիք են եղել հաճախակի փոխայցելություններ կազմակերպելու հարցում, որոնք հնարավորություն կտան տեղում ծանոթանալու երկու երկրներում առողջապահական համակարգերի բարեփոխումներին ու զարգացման միտումներին, բժշկական կազմակերպությունների գործունեությանը, ուսումնասիրելու առողջապահական բիզնեսում ներգրավման հնարավորությունները:

Լրահոս
0