Մխիթարյան. «Կարծում եմ` հայ երկրպագուները նույնպես կգան ինձ աջակցելու»

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցИгрок ФК "Манчестер Юнайтед" Генрих Мхитарян
Игрок ФК Манчестер Юнайтед Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հենրիխ Մխիթարյանը խոստացել է ամեն բան անել, որպեսզի ուրախացնի երկրպագուներին։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է սեպտեմբերի 27-ին Մոսկվայում կայանալիք ԲԿՄԱ-ի հետ հանդիպման մասին:

«Նախորդ մրցաշրջանում խաղում էինք Ռոստովում, հաճելի էր տեսնել հայ երկրպագուների: Կարծում եմ` վաղը նրանք նույնպես կգան ինձ աջակցելու: Կփորձեմ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի նրանց ուրախացնեմ և գոլ խփել»,- ասել է նա լրագրողներին:

Ֆուտբոլիստի խոսքով` ԲԿՄԱ-ն հաղթել է «Բենֆիկային», ինչը վկայում է, որ նրանք ուժեղ մրցակից են:

«Հետևում եմ ռուսական ֆուտբոլին և կարող եմ ասել, որ այս տարի ԲԿՄԱ-ն այնպիսին չէ, ինչ նախկինում: Որպես թիմ բանակայիններն ավելի ուժեղ են, քան նախորդ տարիներին»,- ասել է Մխիթարյանը:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ժամանել է Մոսկվա, որտեղ սեպտեմբերի 27-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպում կանցկացնի ԲԿՄԱ-ի հետ:

Լրահոս
0