Ողբերգություն երկնքում. Etihad Airways–ի օդաչուն մահացել է ինքնաթիռում

© Sputnik / Алексей Куденко /  / Անցնել մեդիապահոցСамолет в аэропорту "Домодедово"
Самолет в аэропорту Домодедово - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել, սակայն օդաչուին փրկել չի հաջողվել։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Etihad Airways ավիաընկերության` Աբու Դաբիից Ամստերդամ չվերթ իրականացնող ինքնաթիռի օդաչուն մահացել է թռիչքի ժամանակ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Gulf News պարբերականին։

Ինքնաթիռը ստիպված է եղել փոխել ուղղությունը և վայրէջք կատարել Քուվեյթում։

Ավիաընկերությունից հայտնել են, որ օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել, բժիշկների խումբը մոտեցել է ինքնաթիռին,, բայց օդաչուն արդեն մահացած է եղել։

«Etihad Airways-ը ցավով հայտնում է, որ EY 927 չվերթի օդանավի օդաչուն մահացել է»,- նշել են ավիաընկերությունից։

Օդաչուի մահվան պատճառն առայժմ հայտնի չէ։

Լրահոս
0