ԵՄ–ի լավագույն գիտնականը հայուհի է

© Sputnik / Arpi Beglaryan / Карина Мовсесян
Карина Мовсесян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Չեխիայի հայ ուսանողուհի Կարինա Մովսեսյանը հաղթել է «ԵՄ–ի լավագույն երիտասարդ գիտնական» 29-րդ մրցույթում։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. «ԵՄ–ի լավագույն երիտասարդ գիտնական»  (European Union Contest for Young Scientists)  29-րդ մրցույթի հաղթողն է դարձել Չեխիայի 18-ամյա հայ ուսանողուհի Կարինե Մովսեսյանը, գրում են հայկական ԶԼՄ–ները։

Стволовые клетки - Sputnik Արմենիա
Բջիջների «զրույցն» ուսումնասիրող հայազգի գիտնականը` ԱՄՆ գիտությունների ակադեմիայի անդամ

Մրցույթն անցկացվում էր Տալլինում, որին ԵՄ և այլ երկրներից 120 երիտասարդ գիտնական է մասնակցել։ Հաղթողը 3.5-7 հազար եվրո և հեղինակավոր միջազգային հետազոտական կազմակերպություններում ստաժավորում անցնելու հնարավորություն է ստանում։

Սա աղջկա առաջին հաղթանակը չէ։ Կարինան Լոս Անջելեսում անցկացվող միջազգային մրցույթի արդյունքում արդեն պարգևներ ստեցել է։ Այնտեղ նա լավագույնն է ճանաչվել ուռուցքաբանության բնագավառում իր ուսումնասիրության համար։ Այն ժամանակ նա ներկայացրել էր ԴՆԹ–ի մուտացիաների և RAD51 պրոտեինի մասին իր աշխատությունը («RAD51 protein mutations in the development of cancer» (The role of RAD51 mutations in cancer development)։ Աղջիկը քաղցկեղային բջիջների զարգացումը կանխարգելող մեխանիզմ է հայտնաբերել։

Լրահոս
0