Հանրապետության հրապարակում 74-ամյա տղամարդը փորձել է ինքնահրկիզվել

© Sputnik / Asatur Yesayants / Площадь Республики. Ереван
Площадь Республики. Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այսօր Երևանի հանրապետության հրապարակում մի քաղաքացի ինքնահրկիզման փորձ է արել։ ՀՀ ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ տղամարդը տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Այսօր առավոտյան Երևանի Հանրապետության հրապարակում 74 տարեկան տղամարդն ինքնահրկիզման փորձ է կատարել։ Այս տեղեկությունները Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

В Ереване перевернулся грузовик - Sputnik Արմենիա
Խոշոր պատահար Հերացու փողոցում. բեռնատարը շրջվել է, վարորդը տեղում մահացել է

Մեր զրուցակիցը հայտնեց նաև, որ տղամարդը չի վնասվել։

«Գետնին կրակը վառվել է, բայց ոստիկանության աշխատակիցները հասցրել են նրան դուրս բերել կրակից և տեղափոխել են ոստիկանության բաժանմունք»։

Ոստիկանության կողմից առայժմ չհաստատված տեղեկություններով, տղամարդն այդ քայլին է դիմել սոցիալական ծանր վիճակից դրդված:

Նա ականատեսներին ասել է, որ իր խնամքին 24 անձ ունի և չի հասցնում հոգալ նրանց կարիքները։

 

 

Լրահոս
0