Ինչպես են հայ միգրանտները «ցրել» ռուսաֆոբների փաստարկները

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել ֆոտոբանկРабочие на стройке
Рабочие на стройке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Ռուսաստանում աշխատանքային միգրանտների համար նախատեսված անվճար բուժօգնության ծառայությունները գոտկատեղից ներքև իսկական հարված են տնաբույծ «եվրոպացիներին» կամ պատասխան` ԵԱՏՄ–ին Հայաստանի անդամակցության հակառակորդներին։

ԵԱՏՄ–ին Հայաստանի անդամակցությանը թշնամաբար տրամադրվածներին (որոնք նաև ԵՄ–ի հետ սերտ համագործակցության վառ կողմնակիցներ են) կարելի է անկասկած ցավակցել։ Ամեն օր մի նոր հիասթափություն են ապրում,  երբեմն էլ իրականությունն իրենցից առաջ է ընկնում։

Армен Ашотян - Sputnik Արմենիա
Աշոտյան. «Ռուսերենը հզոր լեզու է, բայց Հայաստանում պետական լեզվի կարգավիճակ չի ստանա

Այժմ շատ դժվար է նրանց համար, ովքեր դեմ են այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի և ԵԱՏՄ–ի հետ։ Չհասցրեցին բողոքել, որ Հայաստանում տրված վարորդական իրավունքները Ռուսաստանում չեն անցնում, մեկ էլ հանկարծ, մեկ ամիս չանցած այդ հարցը լուծվեց։ Անելանելիությունից «սենսացիա» են հորինել` իբրև,  ռուսաց լեզուն Հայաստանում պետական լեզու կդարձնեն։ Նույնիսկ այն բանից հետո, որ բոլոր հնարավոր լեզուներով բացատրեցին, որ նման բան չկա, առավել համառները չեն հանձնվում, հիմարության աստիճան անտեղի հարցեր տալով ՌԴ կրթության նախարար Օլգա Վասիլևային, կարծես այդ հարցն իր իրավասության տակ է։ Վասիլևան էլ, այ քեզ տհաճություն, կարծես հատուկ չհաստատեց «տեղեկությունը»` ուղարկելով ՀՀ իշխանություններից պատասխան ստանալու։ Իսկ, քանի որ իշխանություններն արդեն սկսեցին միևնույն բանը կրկնել, վերջապես շղթան փակվեց։

Եվրաինտեգրատորները, սակայն, ինչ–որ խարդախություն են զգում և շարունակում են թեման ծամծմել. դե դա էլ իներցիա է, ֆիզիկայի օրենք։ Սակայն այստեղ անսպասելիորեն նրանց խորամանկ հարված է հասցնում այս անգամ արդեն Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան։ Պարզվում է` Հայաստանից ժամանած աշխատանքային միգրանտներն ու նույնիսկ նրանց ընտանիքները Ռուսաստանում ամբողջական բժշկական ապահովագրություն կստանան. այդ մասին Սկվորցովան հայտարարել է սեպտեմբերի 26–ին Երևանում կայացած հայ-ռուսական առողջապահական երրորդ ֆորումի բացման ժամանակ։

Президент Серж Саргсян сегодня принял министра здравоохранения Российской Федерации Веронику Скворцову - Sputnik Արմենիա
Առողջապահության մարտահրավերները ժամանակակից աշխարհում ամենասուրն են

«Համաձայնագիրն արդեն հավանություն է ստացել և ստորագրվել է Ռուսաստանի կողմից։ Այժմ այն պետք է ուսումնասիրի հայկական կողմը։ Միջազգային համագործակցության շրջանակներում Ռուսաստանում աշխատող օտարերկրյա քաղաքացիները կարող են անվճար բուժօգնություն ստանալ», – հայտարարել է նախարարն` ավելացնելով, որ միգրանտները կարող են օգտվել նույն բժշկական ծառայություններից, որոնցից օգտվում են Ռուսաստանի քաղաքացիները, մասնավորապես` շտապ և անհետաձգելի բուժօգնության անվճար ծառայություններից։

Համաձայնենք` սա իրական հարված էր գոտկատեղից ներքև։ Բայց չէ որ մեր տնաբույծ «եվրոպացիները» կարող էին ինքնուրույն ավելի շուտ այս առիթը ստեղծել։ Ինչո՞ւ, իբր ԵԱՏՄ–ին անդամակցող հայերը չեն կարող անվճար բուժվել ռազմավարական դաշնակցի տարածքում։ Դե ինչ, լինում է, ձախողում էր`առիթը բաց էին թողել։ Այժմ պետք է ուրիշ բան մտածել, բայց արդեն վախենում են։ Հանկարծ, մինչև հորինեն, մեկ այլ ռուս նախարար կգա Երևան` ինչ–որ նորամուծությամբ։

ԵՄ–ին անդամակցելու համար պայքարը մասնագիտություն է, այստեղ ամեն ինչ պարզ է։ Պայքարողները, գուցե ուրախ կլինեին ինչ–որ այլ բանով զբաղվել, սակայն կա՛մ չեն կարող, կա՛մ այլ բանի համար ավելի քիչ են վճարում։ Դե ինչ, մասնագիտություն, ուրեմն` մասնագիտություն, վատն այն է, որ նրանք անձամբ չեն մասնակցում սոցցանցերում բազմաձայն գոռգռոցներին այս կամ այն հնարած առիթով, նրանք միայն ստեղծում են այդ առիթները, իսկ հավաքագրում են դրա համար արդեն ուրիշներին` հասարակական հիմունքներով։ Հավաքագրածների հիմանական զանգվածը երիտասարդներ են, երբեմն նույնիսկ անչափահաս, որոնց կրթական մակարդակը և կյանքի փորձի բացակայությունն իրենց հնարավորություն չեն տալիս ադեկվատ գնահատել սեփական փաստարկները։ Դրանք սովորաբար սահմանափակվում են ընդդիմախոսներին չարախոսելով և «հիմարն ինքդ ես» պատճառաբանությամբ։ Դե ինչ արած, ունենք այն, ինչ ունենք։

Магазинная лавка. Сигареты - Sputnik Արմենիա
Այստեղ չեն ծխում. ԵԱՏՄ–ում ծխախոտի սիրահարներին նորամուծություններ են սպասվում

Բայց չէ որ այդ նույն երիտասարդները նույնիսկ չեն էլ կռահում, որ ԵՄ–ում մենք արդեն եղել ենք, հիմա էլ դեռ այնտեղից դուրս չենք եկել։ ԽՍՀՄ–ին կարելի է տարբեր կերպ վերաբերվել, և հարկ չկա այստեղ հերթական բանավեճը սկսել, թե ով է կողմ, ով դեմ։ Ինչ վերաբերմունք էլ ունենաս ԽՍՀՄ–ի նկատմամբ,  հնարավոր չէ հերքել այն փաստը, որ հենց այդ ժամանակաշրջանում, դեռ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը, ցեղասպանության և պատերազմների թոհուբոհով անցած ու կոտորած հանրապետությունում հանկարծ մի քանի տարիների ընթացքում դպրոցներ և համալսարաններ, Գիտությունների ակադեմիա և առաջավոր արդյունաբերական հիմնարկներ ստեղծվեցին։ Եվ սա մի երկրում (նկատի ունենք Հայկական ԽՍՀ և Հայաստանի Հանրապետության տարածքը), որտեղ փաստացի այն ժամանակ միայն մի քաղաք կար` Գյումրին (Ալեքսանդրապոլ)։ Դե մեկ էլ` մի քիչ Էրիվանը։ Իսկ 1989 թվականին Հայաստանը գիտական և արդյունաբերական առումով առաջատար հանրապետություններից մեկն էր, որը համաշխարհային մասշտաբով բացառիկ տեխնոլոգիաներ և գիտական հաստատություններ ուներ։

Իսկ 1991 թվականին մենք փաստացի հայտնվեցինք ԵՄ–ում, և Հայաստանին նույն ճակատագիրը բաժին ընկավ, ինչը նաև բաժին էր հասել միության 15 հանրապետություններին և Արևելյան Եվրոպայի երկրներին։ Հարավսլավիան, որը բազմաթիվ ցուցանիշներով կարող էր հավասարի պես խոսել Արևմտյան Եվրոպայի առաջատար տերությունների հետ, փոքր կտորների մասնատվեց։ Եվրոպային էլ հասկանալ կարելի է, նրա ինչին են պետք հզոր մրցակիցներ արևելքից։

Карен Карапетян принял Веронику Скворцову - Sputnik Արմենիա
ՀՀ ու ՌԴ առողջապահական գերատեսչություններն ավելի ինտենսիվ կհամագործակցեն

Հայաստանի արդյունաբերությունը նպատակաուղղված և անդառնալիորեն ոչնչացվեց հաշված շաբաթների ընթացքում, գրեթե նույնը տեղի ունեցավ նաև գիտության հետ։ Ֆիզիկայի ինստիտուտում և մի քանի այլ գիտական կենտրոններում դեռ կյանք կա, և սա հավանաբար, բացատրվում է նրանով, որ նրան ոչնչացնելու համար այդ ոլորտի գիտելիքներ ունեցողներին պետք է վերացնել` ֆիզիկապես։ Արդյունքում, այսօր մենք ուրախանում ենք, որ մեզ մոտ ինչ-որ մեկը սկսել է լավ օճառ արտադրել…

Ահա վաղը Քրդստանը կանկախանա. թող ոչ մեկին չթվա, որ հայկական ծխախոտի և «վիսկիի» ներկայիս արտահանումը կշարունակվի։ Դրանք կդադարեն արտահանել ընդմիշտ, քանի որ շուկայական այդ հատվածը կզբաղեցնեն նրանք, ովքեր իրենց պայմանները կթելադրեն։ Եվրոպայի 500 միլիոնանոց շուկայի մասին խոսակցությունները տեղին կլինեին, եթե մենք պահպանեինք մեր արդյունաբերական ներուժը, եթե մենք առաջարկելու բան ունենայինք ինչպես արևելյան, այնպես էլ արևմտյան շուկաներին։ Իսկ հիմա, եթե երկիրը երես թեքի ԵԱՏՄ–ից, որտեղ նա, թեկուզ և ոչ արագ, բայց զարգանալու հեռանկարներ ունի, ստիպված կլինի միայն զբոսաշրջիկներին սպասարկել և թուրքական չիփսեր ծամել։

Իսկ Հայաստանի և Արցախի անվտանգությունը, Եվրոպայի բաց գիրկն ընկնելով, ոչ ոք նույնիսկ խոսքերով չի երաշխավորում։ Եվ դա, համենայնդեպս, գոնե ազնիվ է։

Պարզ է, որ պրոֆեսիոնալ եվրաինտեգրատորները այս ամենն ու շատ այլ բաներ, որոնց մասին այստեղ չխոսվեց, հիանալի գիտեն և հասկանում են։ Աշխատանքն է այդպիսին, ինչ արած։ Եվ ամեն ինչ լավ կլիներ, եթե նրան չհավաքագրեին այն անփորձ և անկիրթ երիտասարդությանը, որին հնարավոր է հմայել սուտ խաբեությամբ, ինչպես տեղացուն փայլուն պահածոյի տուփով։ Այս ամենն արդեն դուրս է fair play–ի շրջանակներից։

Եվ այո, հիմարությունը, աստծո պարգև է, որով ժամանակակից աշխարհում ավելի հեշտ է ապրել։ Սակայն չարաշահել այդ պարգևը, չարժե. սկզբում շփոթմունք է առաջացնում, իսկ հետո, անպայման, տխուր հետևանքներ է ունենալու։ Բայց արդեն ուշ կլինի։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала