Թուրքիան միջամտելու վնասակար փորձեր է կատարում Ղարաբաղի հարցում

© Sputnik / Asatur Yesayants / Конференция на тему "Блокада Степанакерта. 25 лет спустя". Шаварш Кочарян
Конференция на тему Блокада Степанакерта. 25 лет спустя. Шаварш Кочарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է Թուրքայի պաշտպանության նախարարի` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ կապված հայտարարությունը։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Առաջին անգամ չէ, որ Թուրքիան վնասակար փորձեր է կատարում միջամտելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում, ասել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` պատասխանելով «Արմենպրեսի» այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ:

«Հենց դա այն պատճառներից է, որը թույլ չի տալիս հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրել, և հենց Անկարայի այս միակողմանի, ապակառուցողական և ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահների դիրքորոշումներին դեմ գնացող մոտեցման պատճառով է, որ Հայաստանը մշտապես կոչ է արել Թուրքիային հեռու մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման գործընթացից»,- ասել է Քոչարյանը։

Նշենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանըքլին Բաքվում հայտարարել է, թե «շատ կարևոր է Ադրբեջանի մաս կազմող Ղարաբաղի ազատագրումը», և «այդ տարածքները վաղ թե ուշ կազատագրվեն հայկական օկուպացիայից»:

 

Լրահոս
0