Խաղաղապահ ուժերի բրիգադը նոր հրամանատար ունի. գեներալ–մայորին կփոխարինի գնդապետը

© Pixabay / fill / Письмо, ручка, договор, подпись
Письмо, ручка, договор, подпись - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարին պաշտոնից ազատելու և նրա փոխարեն մեկ այլ մարդու նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանն ազատվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից և նրա փոխարեն հրամանատար է նշանակվել Վաղինակ Սարգսյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Գնդապետ Վաղինակ Սարգսյանին նշանակել Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից »,-ասվում է նախագահի հրամանագրում:

Սերժ Սարգսյանի հրամանագրում նշված է, որ Վաղինակ Սարգսյանի հետ պայմանագիր կկնքվի մեկ տարի ժամկետով` 2017 թվականի սեպտեմբերի 30-ից։

Լրահոս
0