Արոնյանի հարսնացու. «Ոչ ոք չգիտի` Լևոնի համար սա ինչ շրջան էր»

© Sputnik / Asatur Yesayants / Ариана Каоли
Ариана Каоли - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայ շախմատիստը պատրաստ է ընտանեկան կարգավիճակի փոփոխմանը։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Շախմատիստ Լևոն Արոնյանի ապագա կինը` Արիանա Կաոիլին, շատ հպարտ է, որ իր սիրելի տղամարդը հաղթել է Աշխարհի գավաթում։ Այս մասին Կաոիլին ասաց լրագրողներին։

«Ոչ ոք չգիտի, թե նա ինչ ապրումներ է ունեցել մրցաշարի ընթացքում», — ասաց Կաոիլին, որը միացել էր Լևոն Արոնյանի Աշխարհի գավաթի ամփոփմանը նվիրված ասուլիսին։

Ինչ վերաբերում է փեսացուին, ապա նա պատրաստ է առաջիկա հարսանիքին։

«Հարսանիքի մասին մտքերը ոգևորում են։ Միշտ փոփոխությունների, նոր կյանք սկսելու ժամանակ կա։ Ես պատրաստ եմ այդ նոր կյանքին, ողջունում եմ այդ փոփոխությունները»,-ասաց Արոնյանը։

Լևոն Արոնյանի ու Արիանա Կաոիլիի հարսանեկան արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին Երևանում։

Չորեքշաբթի Լևոն Արոնյանը կրկին աշխարհի գավաթակիր դարձավ` երկու արագ շախմատի երկու պարտիայում առավելության հասնելով չինացի Դին Լիժենի նկատմամբ։

 

Լրահոս
0