Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Հովհաննիսյան. «Լևոն Արոնյանը նախանձելի նյարդային համակարգ ունի»

© Sputnik / Asatur YesayantsРоберт Ованнисян
Роберт Ованнисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լևոն Արոնյանը շատ ուժեղ շախմատիստ է և շախմատային աշխարհի ֆավորիտներից մեկը, կարծում է շախմատիստ Ռոբերտ Հովհաննիսյանը։ Նա Sputnik Արմենիայի եթերում խոսել է Արոնյանի խաղի ու հաջողությունների մասին։
Ռոբերտ Հովհաննիսյան

Հովհանիսյանի խոսքով, Աշխարհի գավաթի մրցաշարի ձևաչափն այնպիսին է, որ շախմատիստի համար դժվար է ապացուցել իր հնարավորությունները։

«Լևոնը շատ հստակ է խաղում։ Կարելի է միայն զարմանալ նրա նյարդային համակարգով։ Շատ ուժեղ էր խաղում բոլոր պարտիաներում և նույնիսկ այն պահին, երբ պայքարը դժվար էր լինում, թվում էր, թե չի կարողանա ուժերը հավաքել։ Այնինչ նա կարողացավ իրեն հավաքվել և հաղթել շատ կարևոր պայքարում»,- նշեց Հովհաննիսյանը։

Շախմատիստի կարծիքով, Արոնյանը հայկական շախմատին ևս մեկ հույս ներշնչեց, քանի որ իրավունք ստացավ Հավակնորդների մրցաշարին մասնակցելու։ Հովհաննիսյանը վստահ է` Արոնյանի վերջին հաջողությունները ցույց տվեցին, որ նա կարող է ավելի մեծ ձեռքբերումներ ունենալ։

Լրահոս
0