00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերը սեփական մաշկի վրա են զգացել քրդերին ուղղված թուրքական մռնչոցը

© AFP 2024 / STRТурецкий полицейский бьет курдского демонстранта
Турецкий полицейский бьет курдского демонстранта - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե չլիներ Քրդստանի անկախության հանրաքվեն, ապա թուրքերը ստիպված կլինեին տարածաշրջանում մի բան հորինել կամ սադրել։

Արման Վանեսքեհյան, Sputnik.

Քաղաքական բոլոր գործընթացների շրջանակից դուրս մնացող Թուրքիան մեծ ջանքեր էր գործադրում տարածաշրջանի խոշորագույն խաղացողի դերը ստանձնելու համար, բայց դա նրա մոտ այնքան էլ լավ չէր ստացվում։ Ու եթե չլիներ քրդական հանրաքվեն, թուրքերը ստիպված կլինեին բավարարվել սիրիական բանակցություններում ունեցած երկրորդական դերով ու Սիրիայի, Իրաքի, Իրանի ու Հայաստանի սահմաններին պատեր կառուցելով։

Շողոքորթությունից ու քծնանքից մինչև սպառնալիք ու ագրեսիա

Մեծ հաշվով, Թուրքիային տարածաշրջանային խաղից դուրս թողեցին, երբ ռուսական զորքերը Սիրիա մտան, և ամեն ինչ սկսվեց դրանից հետո։

Ամերիկացիները «քաղաքակիրթ կերպով» խնդրեցին թուրքերին չխառնվել, երբ գործը հասավ Սիրիայի և Իրաքի մայրաքաղաքների ազատագրմանը։ Եվրոպան դադարեց թուրքերի կարծիքը հաշվի առնել նույնիսկ փախստականների ու ԵՄ անդամակցության հարցերում։ Կրեմլն ու Թեհրանն էլ մի քանի անգամ շշպռեցին, երբ Թուրքիան փորձեց կարծիք հայտնել արցախյան հարցի կարգավորման շուրջ։

Владимир Путин и Реджеп Тайип Ердоган - Sputnik Արմենիա
Ինչպես է Պուտինը հանգստացնելու Էրդողանին

Էրդողանը ստիպված էր սահմանափակվել ներքին անախորժությունների կարգավորմամբ, Ռուսաստանի հետ ընդունելի հարաբերութուններ հարթելու փորձերով, գերմանացի դիվանագետների հետ փոխադարձ մեղադրանքներով…

Սակայն Էրդողանի բռնկուն խառնվածքն իր գործն էր անում, ու նշված բոլոր հարցերում նա մեծ ջերմեռանդություն էր դրսևորում` անընդհատ հայտնվելով անհարմար իրավիճակներում, քանի որ նրա կոպիտ ձևակերպումները չէին համապատասխանում դիվանագիտական նորմերին։

Սկզբում թվում էր, թե Էրդողանն իսկապես քաղաքակիրթ պահվածք դրսևորելու ունակություն չունի, որովհետև հարավային խառնվածք ունի, և ընդհանրապես ասիական քաղաքականությունն է այդպիսին` խորամանկ, կտրուկ, սպառնալիքներից ու ագրեսիայից շողոքորթության անցող։

Հետո սկսեց թվալ, որ նա պարզապես նյարդային պոռթկման եզրին է երկրի գլխին կախված տարածքային վտանգների պատճառով։ Կամ էլ այն պատճառով, որ ինչ-որ պահի նա չկարողացավ լեզու գտնել Արևմուտքի հետ, որը սկսեց խաղադրույք անել տարածաշրջանի այլ երկրների վրա։

Եվ միայն այսօր, երբ քրդական հանրաքվեն տեղի ունեցավ, հանկարծ ի հայտ եկավ Թուրքիայի գազանային երախը։ Դիմակ, որը ոչ մի ընդհանուր բան չունի ժամանակակից դիվանագիտության ու դիվանագետների պահվածքի հետ։

Հայերի ենթագիտակցության մեջ, այն ենթակեղևում, որը պատասխանատու է «նախնիների հիշողության» համար և մշտապես աշխարհին հիշեցնում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան հենց այդ կերպարով է դրոշմված։ Նա դեռ այն ժամանակ էր ցույց տվել իր էությունը, որը հետո փորձել էր քողարկել համաշխարհային քաղաքական մշակույթի նորմերի տակ։

Որպեսզի ավելի հասկանալի լինի` ինչի մասին է խոսքը, մեջբերեմ Էրդողանի ելույթից մի հատված. «…Շաբաթվա ընթացքում մենք լրացուցիչ միջոցների կդիմենք։ Մուտքն ու ելքը կփակվեն։ Հետո կտեսնենք` ինչ ճանապարհներով է հյուսիսային Իրաքի կառավարությունը նավթը տեղափոխելու ու վաճառելու։ Փականը մեզ մոտ է։ Հենց փակենք, ամեն ինչ կավարտվի։ Մենք թույլ չենք տա, որ մեր սահմանի մոտ ահաբեկչական պետություն ստեղծվի»,- ընդգծել է Էրդողանը։

Հետաքրքիր է, որ համաշխարհային շատ լրատվամիջոցներ, որոնք առաջին օրը մեջբերել էին թուրքերի առաջնորդի արտահայտությունը, հետո աստիճանաբար սկսեցին գրաքննադատության ենթարկել իրենց հրապարակումները` հանելով Էրդողանի` քրդերին ուղղված հայտարարությունն այն մասին, որ «մի օր գիշերով մենք կարող ենք գալ ու կգանք»

Մնացած հատվածը հեշտորեն կարելի է գտնել։ «Փականի», «խիստ պատժամիջոցների», սահմանի փակման ու այն մասին, որ «…հենց խողովակը փակենք, նրանք եկամուտ չեն ունենա ու չեն կարողանա ուտելիք հայթայթել»։ Իսկ «գիշերը գալու» մասին հատվածը պետք է շատ փնտրել։

Պետք է հասկանալ ու ընդունել իրականությունը, այլ ոչ թե քողարկվել անիմաստ դոգմաներով, որոնք իբր ընդունված են ժամանակակից քաղաքակիրթ հասարակության մեջ։ Ու հարցն այն չէ` արժե՞ իրոք ընդունել քրդական հանրաքվեի արդյունքները, թե ոչ։ Գլոբալ աշխարհաքաղաքական խաղ է ընթանում։ Այդ խաղում յուրաքանչյուրն իր շահերն է պաշտպանում։ Իսրայելն, օրինակ, ճանաչում է հանրաքվեի արդյունքները, որովհետև նրան ձեռնտու է։ Այլ երկրները չեն ճանաչում, որովհետև ձեռնտու չէ։

Канцлер Германии Вилли Брандт на коленях перед памятником героям восстания в Варшавском гетто - Sputnik Արմենիա
Ժամանակին Գերմանիան ապաշխարեց, իսկ Թուրքիա՞ն…

Համաշխարհային հասարակությունը պետք է հասկանա, որ բնից դուրս եկած գազանին պետք է ամբողջ ուժով հարվածել։ Իսկ մենք գիտենք, որ ժամանակին համաշխարհային հասարակության կողմից ճիշտ գնահատական չստացած չարիքն իր բնական տեսքով մի օր անպայման կվերադառնա։

1915 թվականին թուրք ժանդարմները կոտորեցին Արևմտյան Հայաստանի տարածքի բոլոր հայ ընտանիքներին, որովհետև ավելի ուժեղ էին, քան տներում մնացած կանայք ու երեխաները։ Քանի որ զոհերին ո՛չ իրենց տղամարդիկ էին պաշտպանում (նրանց իբր պատերազմ էին տարել), ո՛չ էլ համաշխարհային հասարակությունը։

Այսօր Գազանին թվում է, որ նոր զոհ է գտել։ Համաշխարհային հասարակությունը, գրեթե բոլոր երկրները (բացի Իսրայելից) չեն ընդունում Քրդստանի հանրաքվեի արդյունքները։ Այսինքն` թվում է` ոչ ոք Թուրքիայից չի պաշտպանելու փոքր Քրդստանին, որը ոչ քաղաքական, ոչ էլ իրավական կարգավիճակ դեռ չունի։ Ու ահա միանգամից լսվում է գազանի մռնչոցն ու «գիշերը մենք կգանք»-ը։

Իրականում մնում է հուսալ, որ հիմա արդեն 20 դարի սկիզբը չէ, ու որ համաշխարհային հասարակությունը հասկանում ու գիտակցում է մի քիչ ավելի շատ, քան 1915 թվականի ապրիլի 24-ին։ Թեև հույսն այդքան էլ մեծ չէ, եթե հիշենք` ինչ է վերջին տարիներին այդ Չարիքն արդեն արել Սիրիայում ու Իրաքում…

Լրահոս
0