00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մութ ամպեր չկայացած համերգի գլխին. ով և ինչու չեղարկեց Արծրունու ելույթը

Բաժանորդագրվել
Անձրևն ու ցո՞ւրտը, չվաճառված տոմսե՞րը, թե՞ չկնքված պայմանագիրն են պատճառ դարձել սեպտեմբերի 29-ին Զվարթնոց տաճարում նախանշված Վահան Արծրունու համերգի չեղարկման համար։ Հարցի պատասխանները հակասական են, կրքերը` թեժ։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Կոմպոզիտոր Վահան Արծրունու` սեպտեմբերի 29-ին «Զվարթնոց» տաճարում նախանշված համերգի չեղարկման հետ ՀՀ մշակույթի նախարարությունը կապ չունի։ Այսօր այս մասին լրագրողներին հայտնեց նախարար Արմեն Ամիրյանը։

«Թե՛ նախարարությունը, թե՛ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տեղյակ չեն եղել, որ նման համերգ պետք է կազմակերպվեր»,- ասաց Ամիրյանը։

Նախարարը նշեց նաև, որ համերգի կազմակերպիչները ՊՈԱԿ-ի հետ պայմանագիր չեն կնքել, թեև նման դեպքում պարտավոր էին կնքել։

© Sputnik / Asatur YesayantsԱրմեն Ամիրյան
Министр культуры Армен Амирян - Sputnik Արմենիա
Արմեն Ամիրյան

Sputnik Արմենիայի հարցին, թե արդյո՞ք նախարարությունը փորձել է կապ հաստատել համերգի կազմակերպիչների հետ և պարզել եղելությունը, Ամիրյանը պատասխանեց.

«Մեր ՊՈԱԿ-ի ղեկավարը խոսել է կազմակերպիչների հետ, և նրանք պատճառաբանել են, որ համերգը չեղարկվել է տոմսերի քիչ վաճառքի և եղանակային պայմանների պատճառով»։

Մշակույթի նախարարը նաև հիշեցրեց, որ ամռան ընթացքում նախարարությունը երկու տասնյակից ավելի միջոցառումներ է կազմակերպել «Զվարթնոցի», Գառնու տաճարների տարածքում և այլ պատմամշակութային վայրերում:

Скриншот из фильма ЕВА - Sputnik Արմենիա
Հայաստանն «Օսկարի» կներկայացնի «Եվա» դրաման. տեսանյութ

«Համերգներ կամ միջոցառումներ կազմակերպելն օգնում է, որ մենք հանրահռչակենք այդ պատմամշակութային հուշարձանները: Մեզ համար դա իսկապես ցանկալի երևույթ է, ուստի կոլեկտիվները, թատերական խմբերը, այդ թվում՝ Վահան Արծրունին, ցանկացած պահի կարող են համերգ կազմակերպել, որևէ խնդիր չկա»,- հավաստիացրեց Ամիրյանը:

Չեղարկված համերգի կազմակերպիչ «Շարմ» ընկերությունը չցանկացավ միջոցառման վերաբերյալ որևէ մեկնաբանություն տալ։ Ընկերությունից մեզ հայտնեցին, որ պատասխանատու անձը բացակայում է քաղաքից։ (Թերևս այդ է պատճառը, որ նշված անձը երկու օր շարունակ չի պատասխանում Sputnik Արմենիայի հեռախոսազանգերին)։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն էլ հայտարարություն է տարածել և հայտնել, որ իր իրավասության ներքո գտնվող հուշարձանի տարածքում կազմակերպվող համերգի մասին տեղեկացել է մամուլում հրապարակված հայտարարություններից։

«ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սյուզաննա Սարգսյանը զանգահարել է Վահան Արծրունուն՝ տեղեկացնելու, որ հուշարձանի տարածքում նման միջոցառում անցկացնելու մասին ո′չ պայմանագիր կա կնքված, և ո′չ էլ ՊՈԱԿ-ը տեղեկացված է։ Արծրունին նրան խորհուրդ է տվել դիմել համերգի կազմակերպիչ «Շարմ» հոլդինգին՝ ասելով, որ ինքն ընդամենը հրավիրված է։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանն այս զրույցից հետո զանգահարել է «Շարմի» ֆինանսական տնօրենին։ Վերջինս նրան տեղեկացրել է, որ իրենք տեղափոխել են համերգի օրը»,- հայտնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից։

Կոմպոզիտոր Վահան Արծրունին հրաժարվում է մեկնաբանել աղմկահարույց միջադեպը` ասելով. «Ես ընդհանրապես ոչինչ չեմ հասկանում և հրաժարվում եմ որևէ մեկնաբանություններից. դա բանականությունից ու իմ տրամաբանությունից արդեն դուրս է»։

«Եթե պայմանագիր չկա, ո՞նց կարող է տոմս վաճառվել, և եթե տոմս չի վաճառվել, ո՞նց կարող էր անձրև չգալ։ Ոչ կոռեկտ իրավիճակ, որը ոչինչ չի բացատրում»,- այսօր մշակույթի նախարարի հայտարարությունից հետո իր ֆեյսբուքյան էջում գրել է երաժիշտը։

© FB profileՎահան Արծրունի
Ваан Арцруни  - Sputnik Արմենիա
Վահան Արծրունի
Լրահոս
0