Երջանիկ տոմս, կամ ինչպես Երևանում դիմավորեցին գնացքի հիսուն հազարերորդ ուղևորին

© пресс-служба ЮКЖД / В Ереване встретили 50-тысячного пассажира международного поезда Ереван-Батуми-Ереван
В Ереване встретили 50-тысячного пассажира международного поезда Ереван-Батуми-Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի երկաթուղային կայարանում այսօր վաղ առավոտյան դիմավորեցին Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի հիսուն հազարերորդ ուղևորին:

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Հարավկովկասյան երկաթուղու «հոբելյանական» ուղևորն էր Գայանե Հովհաննիսյանը, որը Հայաստանի մայրաքաղաք էր վերադարձել Վրաստանում անցկացրած ամառային հանգստից հետո:

Նրան ողջունեց «ՀԿԵ» ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը, հուշանվերներ և Երևան-Բաթումի-Երևան գնացքով անվճար ուղևորության սերտիֆիկատ հանձնեց նրան:

«Արմենիա» ֆիրմային գնացքն աշխատում է ամեն տարի հունիսից-սեպտեմբեր: 2012 թվականից այն կրում է «ֆիրմային» կարգը, որը շնորհում է ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհուրդը: 2017 թվականին ուղևորահոսքը Երևան-Բաթումի-Երևան երթուղում արդեն գերազանցել է 50 հազարը՝ 14,2% ավելանալով անցած տարվա հետ համեմատ:

«Հարավկովկասյան երկաթուղու» մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս տարվա ամառային ուղևորափոխադրումների շրջանում չեն գրանցվել գնացքի ուշացման դեպքեր, գրանցվել էր օդափոխության համակարգի խափանման միայն մեկ դեպք: Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացման շնորհիվ 2009 թվականից գնացքի երթևեկության տևողությունը կրճատվել է 6 ժամով՝ 21,5 ժամից հասնելով 15 ժ 40 ր:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Լրահոս
0