Հայաստանում երեխա՞ են գողացել. ոստիկանությունը պարզում է հանգամանքները

© Sputnik / Asatur Yesayants / Полиция Армении
Полиция Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ոստիկանությունը պարզում է Էջմիածին քաղաքում երեխային առևանգելու մասին ահազանգի հանգամանքները։ Երեխայի մայրը դիմել է իրավապահ մարմիններին միջադեպից մի քանի ամիս անց։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Էջմիածնի 42-ամյա բնակիչ Գյուլիզար Գ.–ն ոստիկանություն է դիմել իր երեխային առևանգելու մասին հայտարարությամբ։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի համար հաստատել են ոստիկանությունից։

Новорожденный ребенок - Sputnik Արմենիա
Տատը նորածին թոռանը նետել է զուգարանը

Դիմումի մեջ նա մեղադրել է իր ծանոթներին, որ նրանք ապրիլին գողացել են իր մեկ ամսական երեխային։

Ինչպես գրում են որոշ հայկական ԶԼՄ–ներ, մայրը վաճառել է երեխային։ Նույնիսկ գումարն է նշվում` 50 հազար դրամ։

Ոստիկանության մամուլի ծառայությունում Sputnik Արմենիային հայտնեցին, որ պարզում են կատարվածի պատճառներն ու հանգամանքները։

Լրահոս
0