Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Արոնյան. «Ես ավելի տաքարյուն եմ, քան Տիգրան Պետրոսյանը»

© Sputnik / Asatur Yesayants / Левон Аронян
Левон Аронян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Շախմատի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը հպարտությամբ է խոսում իր ձեռքբերման մասին, որովհետև իր վերջին հաղթանակն Աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարելու ուղիղ ճանապարհ է։
Լևոն Արոնյան

Արոնյանը նշել է, որ Աշխարհի գավաթի վերջին մրցաշարի ժամանակ լարված է եղել, քանի որ գիտակցել է` եթե չհաղթի, մեկ-երկու տարով կզրկվի Հավակնորդների մրցաշարի մասնակցությունից։

Այժմ հպարտ է, որ կարողացել է դիմանալ լարվածությանը և հաղթել։ Հպարտության մեկ այլ պատճառ էլ կա. նա իր խաղով մոտեցել է շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանին։

«Միշտ փորձել եմ նմանվել Տիգրան Պետրոսյանին։ Նա հանճարեղ շախմատիստ էր։ Ես ավելի տաքարյուն եմ, քան նա, ինչը միշտ խանգարել է ինձ»,- ասել է Արոնյանը։

Լրահոս
0