Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Խաչատրյան. Ավիատոմսեր վաճառող ընկերությունները մեղավոր չեն`չկայացած թռիչքի համար

© Sputnik / Aram Nersesyan / Рима Хачатрян
Рима Хачатрян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«ՎԻՄ-Ավիա» ավիաընկերությունը 2017 թվականի սեպտեմբերի 25-ից դադարեցրել է չարթերային չվերթերի իրականացումը՝ ֆինանսական խնդիրների և շրջանառվող միջոցների սղության պատճառով։
Ռիմա Խաչատրյան

Սեպտեմբերի 27-ին ՌԴ Տրանսպորտի նախարարությունը հայտարարել էր, որ հոկտեմբերի 16-ից կդադարեցվեն նաև ընկերության կանոնավոր չվերթները, այդ թվում դեպի Հայաստան։

Sputnik Արմենիայի հետ զրույցում տուրիստական ընկերության տնօրեն Ռիմա Խաչատրյանն ասում է, որ այն մարդիկ, ովքեր արդեն տոմսեր են ձեռք բերել և պատրաստվում են չվերթի, իսկ ավիաընկերությունը չվերթը չի իրականացնում, մնում են փաստի առաջ։ «Չգիտեն` ում դիմեն, ով է այստեղ այդ ավիաընկերությունների պատասխանատուն, ումից կարող են իրենց գումարը հետ ստանալ»,–ասում է Խաչատրյանն ու հավելում, որ ավիատոմսեր վաճառող ընկերությունը ոչնչով մեղավոր չէ, որ ավիաչվերթ իրականացնող ընկերությունը չի իրականացնում թռիչքը։

Լրահոս
0