00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկանություն. Երևանը կրիմինալ քաղաք չէ, Վերնիսաժի դեպքը բացառություն է

© Sputnik / Aram NersesyanСтрельба на улице Бюзанда
Стрельба на улице Бюзанда - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ոստիկանությունում կարծում են, որ Երևանի կենտրոնում Վերնիսաժի մոտ տեղի ունեցած դեպքը, որի հետևանքով օրը ցերեկով քրեական հեղինակություն էր վիրավորվել և սպանվել էր նրա գործընկերներից մեկը, մեր մայրաքաղաքի համար արտասովոր երևույթ է։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Քրեական հեղինակությունների մասնակցությամբ Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպը Երևանին բնորոշ չէ։ Այդ մասին այսօր ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց Ոստիկանության շտաբի պես, գնդապետ Հովհաննես Քոչարյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ի կեսօրին Հանրապետության 48 հասցեում գտնվող հյուրանոցի մոտ հնչել էին կրակոցներ, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մեկ անձ՝ 1974թ. ծնված Գագիկ Մոսինյանը, մահացել էր, ևս մեկը՝ 1978թ. ծնված Վահագն Աբգարյանը, հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն։ Հետաքննության նախնական վարկածի համաձայն` հենց նա է եղել թիրախը։ Միջադեպի մյուս մասնակիցները փախուստի էին դիմել դեպքի վայրից։ Ավելի ուշ կասկածյալներից մեկին ձերբակալել են։

Стрельба на улице Бюзанда - Sputnik Արմենիա
Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության գործով մեկ մարդ ձերբակալվել է. տեսանյութ

Քոչարյանը նշեց, որ այս դեպքն ավելի շուտ բացառություն է։ Նրա խոսքով` աղմուկ հանած նման սպանություններից հետո անմիջապես զգացմունքային գնահատականներ են հնչում իրավապահ մարմինների հասցեին, իսկ մամուլը մեղադրում է իրենց ոչ օպերատիվ լինելու մեջ։

«Միջադեպն առանձնանում է առանձնակի դաժանությամբ։ Ինչպես կարելի է խոսել ոստիկանության ոչ օպերատիվ լինելու և գործողություններ չձեռնարկելու մասին, եթե ծանր հանցագործությունների թիվն այս տարվա ութ ամիսների ընթացքում նվազել է 477-ով` կազմելով 1606 դեպք, իսկ բացահայտված հանցագործությունների քանակն ամեն տարի ավելանում է», – ասաց Քոչարյանը։

Քոչարյանը նաև ավելացրեց, որ Հայաստանի տարածքում նշված ժամանակահատվածում գրանցվել է 12484 դեպք, որոնց 85%–ը բացահայտվել է։ Ընդ որում, առավել ծանր հանցագործությունները կազմում են ընդամենը 1%–ը։ Նրա խոսքով` հրազենի կիրառմամբ հանցագործությունների քանակը` 0,3% է կազմում, այսինքն` 37 դեպք (անցյալ տարվա համեմատ 12 դեպքով պակաս), որոնցից 33-ը բացահայտվել է։

Հանրապետության ողջ տարածքում անցած ութ ամիսների ընթացքում մահացու դեպքով ՃՏՊ–ների քանակը 109 է, ինչը անցյալ տարվա ցուցանիշից 12-ով ավել է։ Խուլիգանության դեպքերը 118–ն են, գողության դեպքերը` 3716, բնակարանային կողոպուտինը` 505։

Լրահոս
0