Դասական երաժշտությունը` բաց երկնքի տակ

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Sputnik Արմենիայի «Արտբոքս» հաղորդաշարի հյուրն է ջութակահար «Աշոտ Տիգրանյան մշակութային-երաժշտական» հիմնադրամի հիմնադիր Աշոտ Տիգրանյանը։

Հոկտեմբեր 1-ին, ժամը 19:00 Գաֆէսճեան քանդակների պարտեզում կկայանա Հայ-ամերիկյան միացյալ կամերային նվագախմբի առաջին հանրային ելույթը։

«Դասական երաժշտությունը՝ երկնքի տակ» խորագրով համերգը, որի շրջանակում հանդես կգա ինչպես նվագախմբի գեղարվեստական ղեկավար, Աշոտ Տիգրանյանը, այնպես էլ դասական բեմի ծագող աստղ, 14-ամյա ջութակահար Պոլինա Շարաֆյանը։

Ըստ Աշոտ Տիգրանյանի՝ հիմնադրամն այս համերգով ցանկանում է բարձր երաժշտություն մատուցել համաքաղաքացիներին թեթև, բաց միջավայրում՝ չմեղանչելով ո՛չ դասական երաժշտության համերգի անցկացման ակադեմիական ավանդույթների, ո՛չ էլ ժամանակակից գրավիչ միջոցառման ձևաչափի դեմ։

Լրահոս
0