Սերժ Սարգսյան. «Կորցրեցի վաղեմի ընկերոջս»

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցПрезидент Армении Серж Саргсян
Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Գորիկ Հակոբյանի մահվան կապակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հակոբյանների ընտանիքին՝ Նախագահի խորհրդական, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի մահվան կապակցությամբ:

Սարգսյանը նշել է, որ Գորիկ Հակոբյանն իր ողջ աշխատանքային գործունեությունը նվիրեց մեր երկրի և ժողովրդի ապահովությանն ու անվտանգությանը՝ իր երկարամյա աշխատանքի ընթացքում դրսևորելով մեծ նվիրվածություն և մասնագիտական բարձր որակներ։

«Նրա կորուստը կրկնակի ցավալի է անձամբ ինձ համար, քանի որ կորցրեցի վաղեմի ընկերոջս: Խորին ցավակցություն եմ հայտնում Գորիկ Հակոբյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին»,- ասված է Հանրապետության նախագահի ցավակցական հեռագրում:

Նշենք, որ Գորիկ Հակոբյանը կյանքից հեռացել է այսօր` սեպտեմբերի 30-ին։ Նա 71 տարեկան էր։

 

 

 

Լրահոս
0