«Հայ ֆեստն» ընդամենը 15 տարեկան է և ուզում է ավելի մեծանալ

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հոկտեմբերի 1-ին մեկնարկում է «Հայ ֆեստ» միջազգային թատերական 15-րդ փառատոնը։ Sputnik Արմենիայի եթերում փառատոնի հիմնադիր նախագահ Արթուր Ղուկասյանը հավատացնում է, որ միջոցառումը կրկին լինելու է բազմաժանր ու խայտաբղետ։

«Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն այս տարի կհյուրընկալի 20 երկրից ժամանած 250 մասնակցի և հյուրերի։ Նրանց թվում կլինեն հեղինակավոր արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային փառատոների նախագահներ:

Երևանյան 12 բեմահարթակներում կցուցադրվեն ավելի քան 50 ներկայացում:

«Հայ ֆեստը հերթական անգամ անտարբեր չի թողնի երևանյան հանդիսատեսին»,- վստահեցնում է փառատոնի հիմնադիր նախագահ Արթուր Ղուկասյանը։

 

Լրահոս
0