00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ մասնագետները Երկրի ջերմությունն զգացել են, էներգիան` առայժմ ոչ

© Sputnik / Nelli DanielyanСтроительство геотермальной электростанции в Сюнике
Строительство геотермальной электростанции в Сюнике - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում ու տարածաշրջանում առաջին երկրաջերմային կայանը կարող է կառուցվել Սյունիքի մարզում։ Հորատման արդյունքում հայ մասնագետները երկրի ընդերքում ջերմություն գտել են, էներգիա` դեռ ոչ։ Բայց կառավարությունը վստահ է` ջանքերն իզուր չեն անցնի։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Հայաստանը հավակնում է դառնալ երկրաջերմային կայան ունեցող առաջին երկիրը տարածաշրջանում: Կայանքը կարող է կառուցվել Սյունյաց լեռներում, ծովի մակերևույթից 3100 մետր բարձրության վրա, Քարքար կոչվող տեղանքում, եթե, իհարկե, երկրի ընդերքում հայտնաբերվի էներգիայի ցանկալի աղբյուրը։

Строительство геотермальной электростанции в Сюнике - Sputnik Արմենիա
Հայերն անտեսում են -30 աստիճանը և էներգիա են փնտրում լեռներում

Հորատման աշխատանքների և առաջին ուսումնասիրությունների արդյունքներն առայժմ ոգևորիչ չեն, պատասխանելով Սյունիքում ընթացող աշխատանքների և երկրաջերմային կայանքի ճակատագրի մասին Sputnik Արմենիայի հարցին, ասաց ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը։

«Երկու հորատանցք ունեցանք, մեկը` 1500 մետր, մյուսը` 1600։ Այնտեղ հայտնաբերեցինք շուրջ 120 աստիճան ջերմություն։ Չհայտնաբերեցինք հեղուկ, բայց դա չի նշանակում, որ այնտեղ հեղուկ չկա»,- ասաց փոխնախարարը` հավելելով, որ կառավարությանն այս արդյունքները չեն ընկճել։

Նախարարությունում մտադիր են շարունակել ջերմային էներգիայի հնարավոր աղբյուրի որոնումները։ Բայց դրա համար գումար է անհրաժեշտ։

«Պետք է ներդրող ներգրավենք կամ սեփական միջոցներով նաև 3-րդ, 4-րդ հորատանցքերը հորատենք և այդ հեղուկն էլ գտնենք,- ասում է Հարությունյանը,- մենք վստահ ենք, որ այնտեղ հեղուկ էլ կա, 2000 մետր խորության տակ է, մինչև չհորատես, չես գտնի, բայց մեր վստահությունը ներդրողի համար բավարար չէ, պետք է ինքն իր աչքով տեսնի»։

ՀՀ կառավարությունն իր մտադրությունն ավարտին հասցնելու և ցանկալի արդյունքի հասնելու համար այդ ոլորտի համաշխարհային ընկերություններին է ուղարկել կատարված փորձարկումների արդյունքները և սպասում է նրանց արձագանքին։

Նախորդ երկու հորատանցքերը փորվել և երկրաբանական ուսումնասիրություններն իրականացվել են Կլիմայի ներդրումային հիմնադրամից Հայաստանի կառավարությանը տրամադրած 9 մլն դոլարի գրանտային միջոցների հաշվին։

© Sputnik / Karen YepremyanՀայկ Հարությունյան
Айк Арутюнян - Sputnik Արմենիա
Հայկ Հարությունյան

Հարությունյանը հայտնեց, որ այդ գումարից 6 մլն-ը ծախսվել է ոչ միայն հորատման աշխատանքների, այլև դեպի լեռնային բարձունք տանող ավտոճանապարհների կառուցման, տեխնիկայի տեղափոխման, հետազոտությունների վրա։ Իսկ թե ինչի համար կօգտագործվի մնացած 3 մլն-ը, փոխնախարարի խոսքով, դեռ քննարկվում է։ Հայաստանի հնարավոր առաջին երկրաջերմային կայանի վերջնական ճակատագիրն, ըստ նրա, պարզ կդառնա 2018թ-ին։

Երկրաջերմային էներգետիկան վերականգնվող էներգետիկ ռեսուրս է, որը հնարավորություն է տալիս ստորգետնյա տաք ջրերի ջերմային էներգիան փոխակերպել էլեկտրականության:

Հայաստանում այս այլընտրանքային աղբյուրը փորձ է արվում կիրառել առաջին անգամ։ Հայաստանում Քարքարից բացի, երկրաջերմային էներգիայի պոտենցիալ աղբյուրներ կան նաև Ջերմաղբյուրում, Գրիձորում ու Հայաստան-Վրաստան սահմանին։

Լրահոս
0