00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ–ում անհայտ անձը կրակ է բացել. կան զոհեր

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցПолиция США
Полиция США - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անհայտ անձը կրակ է բացել Լաս Վեգասի Mandalay Bay Resort and Casino ամենահայտնի կազինոներից մեկում։ Կան զոհեր և տուժածներ։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Անհայտ անձը կրակ է բացել Լաս Վեգասի խոշորագույն Mandalay Bay կազինոյում։ Արդյունքում 24 վիրավոր և 2 զոհ կա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք հետաքննում ենք հրաձգության մասին հաղորդագրությունը Mandalay Bay Casino կազինոյի մերձակայքում։ Խնդրում ենք բոլորին խուսափել այս տարածքից»,– գրված է Twitter–ում հրապարակած ոստիկանության հաղորդագրության մեջ։

​Hollywood Reporter թերթի տվյալներով` մոտ քսան մարդ է տուժել։ Հրաձիգը, ենթադրաբար, կրակել է Mandalay Bay Hotel հյուրանոցային համալիրի պատշգամբից։ Նրա թիրախը մերձակայքում անցկացվող կանտրի–երաժշտության փառատոնի այցելուներն էին։

Հրաձգության մասին հաղորդում է ստացվել նաև քաղաքի այլ հատվածներից, սակայն ոստիկանությունը դրանք չի հաստատել։ Հրաձիգը, ենթադրաբար փախուստի է դիմել։ Ոստիկանությունն արգելափակել է մոտակայքում գտնվող փողոցները։

Հրաձգությունը սկսվել է Route 91 կանտրի փառատոնի ժամանակ, որն անցկացվում էր Լաս Վեգաս–սթրիփ փողոցի հարավային հատվածում։ Ինչպես հայտնում են ականատեսները, կրակահերթն ինտենսիվ է եղել։ Սոցցանցում հայտնված դեպքի վայրում արված լուսանկարների վրա արնաշաղախ մարդիկ են երևում։

Տուժածների կամ զոհվածների վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան, սակայն տեղի ԶԼՄ–ների տվյալներով՝ տուժել է մոտ 20 մարդ։

Ավելի վաղ հայտնում էին, որ Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքի մարզադաշտում տեղի ունեցած հրաձգության հետևանքով վիրավորվել էր 5 մարդ, որոնց թվում՝ կոնգրեսական Սթիվ Սքելիզը։ Հանցագործը նույնպես վնասվածք էր ստացել և ձերբակալվել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա մահացել է։

Լրահոս
0