«Իսլամական պետությունը» ստանձնել է Լաս Վեգասի կրակոցների պատասխանատվությունը

© REUTERS / Las Vegas Sun/Steve Marcus / Стрельба в Лас-Вегасе
Стрельба в Лас-Вегасе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լաս Վեգասում մարդկանց ուղղությամբ կրակած Սթիվեն Փեդոքը մի քանի ամիս առաջ է իսլամ ընդունել։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը (ԻՊ, արգելված է ՌԴ-ում) ստանձնել է Լաս Վեգասում տեղի ունեցած կրակոցների պատասխանատվությունը ։ Այս մասին հայտնում է Ռոյթերս գործակալությունը։

Стрельба в Лас-Вегасе - Sputnik Արմենիա
ԱԳՆ–ն ճշտում է Լաս Վեգասում տուժածների շարքում Հայաստանի քաղաքացիների մասին տեղեկությունը

«Իսլամական պետության» ահաբեկիչները հայտնել են, որ Լաս Վեգասում կրակոցներ արձակած անձը կապ է ունեցել իրենց հետ։

Աղբյուրի տվյալների համաձայն` Սթիվեն Փեդոքը մի քանի ամիս առաջ է իսլամ ընդունել։

Նաև հաղորդագրություններ կան, որ կրակոցներ արձակելուց հետո տղամարդն ինքնասպան է եղել։ Ավելի վաղ Լաս Վեգասի ոստիկանությունը հայտնել էր, որ կասկածյալը չեզոքացվել է։

Լաս Վեգասի երաժշտական փառատոնի միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան։ Կրակոցների հետևանքով ավելի քան 50 մարդ է մահացել։ Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ երաժիշտները ելույթ են ունեցել Mandalay Bay հյուրանոցի և խաղատան մոտ գտնվող բաց հարթակում։ Կրակահերթը հնչել է Ջեյսոն Էդլինի ելույթի ժամանակ, որը դադարեցրել է ելույթը և հեռացել բեմից։

Լրահոս
0