«Հայաստանը կարող է օրինակ ծառայել ԵԱՏՄ այլ երկրների համար». եվրակոմիսար

© Sputnik / Asatur Yesayants / Комиссар Европейской делегации Йоханнес Ханн
Комиссар Европейской делегации Йоханнес Ханн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանը կարող է իսկական օրինակ դառնալ այն առումով, թե ինչպես է Եվրասիական միության կազմում գտնվող երկիրը համապարփակ ու ընդլայնված գործակցություն հաստատել ԵՄ–ի հետ, կարծում է եվրակոմիսարը։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Եվրամիության հետ գործակցությունը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար, այսօր Երևանում ասաց եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման մասին բանակցությունների հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով` ԵՄ–ի հետ համաձայնագրի ստորագրումը կխորացնի երկկողմանի հարաբերությունները։

Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Նալբանդյան. «Ուսումնասիրվում է ԵՄ երկրների հետ ռոումինգի ներդաշնակեցման հարցը»

«Դա առաջին նմանատիպ համաձայնագիրն է Արևելյան գործընկերության տարածքում։ Հայաստանը հաստատում է ԵՄ–ի հետ իր գործակցության գերակայությունները։ Նա առաջինն է, ու մենք հետաքրքրված ենք՝ տեսնելու պայմանագրի գործնական իրականացումը։ Դա կարող է ապագա պայմանագրերի համար օրինակ ծառայել»,– ասաց Խանը։

Նա նշեց, որ այդ բեկումնային փաստաթուղթը ցույց կտա, որ կարելի է լինել ԵԱՏՄ անդամ և, միաժամանակ, համապարփակ ու ընդլայնված համագործակցություն հաստատել ԵՄ–ի հետ։

«Այդ համաձայնագիրը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար, եթե նրանք ցանկանան»,– ասաց Խանը։

Եվրակոմիասրը նշեց, որ նոր համաձայնագրով ԵՄ–ն կօգնի Հայաստանին տարբեր ոլորտներում մի շարք բարեփոխումներ անցկացնել։

Լրահոս
0