Երևանում կին փաստաբանն ու քննիչը կալանավորվել են կաշառքի մեղադրանքով

© Sputnik / Aram Nersesyan / Армянский драм
Армянский драм - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանում կաշառքի մեղադրանքով կալանավորված փաստաբանի և քննիչի նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ նոր մանրամասներ են հրապարակվել։ Գործի նյութերի համաձայն` մեղադրյալը քննիչին կաշառք է փոխանցել փաստաբանի միջոցով։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կաշառքի մեղադրանք է առաջադրվել մեկ այլ գործով քննություն իրականացնող քննիչին ու մեղադրյալի փաստաբանին։

Женская тюрьма - Sputnik Արմենիա
Հայաստանում կին փաստաբան է կալանավորվել

Ինչպես հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով քննիչ Միքայել Զադոյանը ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու փաստով բերման ենթարկված Սոս Գասպարյանին չձերբակալելու դիմաց նրա հորից համաձայնել է կաշառք ընդունել։

Մեղադրյալի հայրը`Բաբկեն Գասպարյանն այցելել է հիշյալ քննչական բաժին, Զադոյանին առաջարկել 3000 ԱՄՆ դոլար` իր որդուն չձերբակալելու և նրան առավել մեղմ քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Քննիչն ընդունել է կաշառք ստանալու առաջարկը և մեղադրյալի հորն ուղարկել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի մոտ` նախապես այդ մասին զգուշացնելով փաստաբանին:

Փաստաբան Գալոյանը ստացել և Զադոյանին է փոխանցել 3000 ԱՄՆ դոլար կաշառքը:

Փաստաբանն ու քննիչը կալանավորված են, նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք` ինչպես Sputnik Արմենիային հայտնել էր Գայանե Գալոյանի փաստաբան Մնացական Ղազարյանը, Գալոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Լրահոս
0