00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Եղիշե Կիրակոսյան
ՄԱԿ-ի ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն. Եղիշե Կիրակոսյան
11:07
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանի հայ համայնքի ակտիվությունը. ի՞նչն է խթանում Երևանի ու Թբիլիսիի հարաբերությունները

© Sputnik / Laura SarkisyanГород Тбилиси. Грузия
Город Тбилиси. Грузия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ–վրացական հարաբերությունները համագործակցության նոր փուլ են մտնում, բայց երկկողմ համբերությունների տեսանելի ակտիվության ֆոնին կան փոքր խնդիրներ, որոնք Երևանն էլ, Թբիլիսին էլ աշխատում են չբարձրաձայնել։

Լաուրա Սարգսյան, Sputnik

Հայ-վրացական համագործակցությունը որակական նոր փուլ է թևակոխել, ինչի վկայությունն են բարձր մակարդակով անցկացված բազմաթիվ հանդիպումներն ու տարբեր ոլորտներում հարաբերությունների խորացումը`զբոսաշրջությունից տնտեսություն, քաղաքականությունից մշակույթ։

Սակայն ամեն ինչ այդքան լուսավոր չէ, ինչպես թվում է առաջին հայացքից։ Երկկողմ համագործակցության խորացման ֆոնին նոր խնդիրներ են ջրի երես դուրս գալիս, որոնց մասին ո՛չ Երևանը, ո՛չ Թբիլիսին չեն շտապում բարձրաձայնել։

Ի՞նչ է Երևանը Թբիլիսիի համար

Երկկողմ հարաբերությունների օրակարգը վերջին մի քանի տարիների ընթացքում անփոփոխ է համարվում։ Կողմերն աշխատում են հարաբերությունները խորացնել հնարավոր բոլոր ոլորտներում, ինչի մասին խոսվել է նաև ՀՀ ազգային ժողովի խոսնակ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցի ժամանակ։ Հիմա Երևանն ու Թբիլիսին խոսքից գործի են անցնում։ Առաջին հայացքից թվում է` նախագծերի իրականացման համար ոչ մի խնդիր չկա։ Բայց…

Ахалцхе Самцхе-Дхавахети Джавахк Грузия - Sputnik Արմենիա
Ջավախքում տեղի ունեցած բախումը կարող է ապակայունացնել տարածաշրջանը

Հայաստանը Վրաստանի համար բարեկամական, բարիդրացիական երկիր է։ Սակայն Թբիլիսին` իր եվրոատլանտյան արտաքին քաղաքական ուղղվածությամբ, հստակ հասկանում է, որ Երևանը Մոսկվայի ռազմավարական դաշնակիցն է։ Վրաստանը, թեև փորձում է լավ հարաբերություններ պահպանել բոլորի հետ, սակայն նրա արտաքին քաղաքական ուղղվածությունն անփոփոխ է մնում։ «Վրաստանի ազգային անվտանգության հայեցակարգում» ռազմավարական դաշնակցի դերը հատկացված է Բաքվին ու Անկարային։

Պատահական չէ, որ Թբիլիսին դեռ հավանություն չի տալիս Հայաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանի թեկնածությանը։ Երևանը նրա թեկնածությունը հարմար է համարում, այլ կարծիք ունեն Վրաստանի դաշնակիցներն ու վճռականորեն տրամադրված ուժերը։ Փորձագետները Մինասյանի հետ են կապում Վրաստանում հայ համայնքի ակտիվացումը, ինչը չի կարող դրական չազդել հայ-վրացական հարաբերությունների վրա։ Ակնհայտ է, որ ոչ Անկարային, ոչ էլ Բաքվին դա դուր չի գալիս։ Մյուս կողմից էլ` հենց Թբիլիսիում էլ խնդիրներ կան. վճռականորեն տրամադրված ուժերը համարում են, որ Մինասյանը Մոսկվայի նշանակած մարդն է, ինչը նշանակում է, որ եթե նա պերսոնա նոն գրատա չէ, ապա հաստատ «ցանկալի» անձ էլ չէ։

Զբոսաշրջություն և առևտուր` փոխներգործության հիմնական ուղղությունները

Մինչ փորձագետները ենթադրություններ են անում, երկրներն աշխատում են փոխշահավետ համագործակցություն ծավալել առևտրի և զբոսաշրջության ուղղությամբ։

Առևտրաշրջանառության ու զբոսաշրջիկների հոսքի մեծացման համար վերջին երկու տարիների ընթացքում 55 միլիոն դոլար է ծախսվել հսկիչ անցակետերի արդիականացման համար։

Иван Волынкин - Sputnik Արմենիա
Թե ինչպես Հայաստանում Ռուսաստանի դեսպանն անցանկալի անձ դարձավ Վրաստանում

Օրերս բացվել է արդիականացված «Բավրա» անցակետը։ Միջոցառմանը ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Ավելի վաղ շահագործման էին հանձնվել «Բագրատաշեն» ու «Գոգավան» անցակետերը։

Առևտրատնտեսական կապերի ակտիվացման մասին որոշումը, հատկապես զբոսաշրջության ու տրանսպորտի ոլորտում, նաև բիզնես սեկտորի համագործակցության համար միասնական հարթակի ստեղծումն անհիմն չէ։ Այսօր Հայաստանում վրացական կապիտալով 180 ընկերություն է գործում։

Հայաստանի ու Վրաստանիր միջև ապրանքաշրջանառությունը 2016 թվականի ընթացքում աճել է 32%-ով։ Վիճակագրական վերջին տվյալների համաձայն` 2016 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին առևտրաշրջանառությունը կազմել է 206 միլիոն դոլար։ Ընդ որում` հայ — վրացական առևտրաշրջանառությանը մասնաբաժինը կազմում է Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության 5,1%-ը։ 2015 թվականի համեմատ այդ ցուցանիշն աճել է 1%-ով։

Զգալի աճ է գրանցվել Հայաստանի ու Վրաստանի արտահանման և ներմուծման ոլորտում, և հակառակը` պաշտոնական Երևանը բազմիցս նշել է` երկու երկրների տնտեսությունները լրացնում են միմյանց, իսկ արտաքին քաղաքականության տարբեր ուղղվածությունները նոր հեռանկարներ են բացում։

Շուտով նախատեսվում է նաև մեկնարկել տարածաշրջանում եզակի հայ — վրացական «Բարեկամության կամուրջ» նախագիծը։

Երևանն ու Թբիլիսին վերջին շրջանում ավելի հաճախ են դիտարկվում որպես կամուրջ–երկրներ, որոնք կապում են ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն, Ռուսաստանն ու Իրանը։

Երկրները համագործակցության հեռանկարներ ունեն նաև էներգետիկայի ոլորտում.  նախատեսվում է էներգետիկայի միասնական շուկա ստեղծել, որը կկապի Ռուսաստանն Իրանի, Վրաստանն Իրանի, իսկ Հայաստանը Ռուսաստանի հետ։ Հայաստանն ու Վրաստանը գործնականում իրականացնում են պաշտպանության ու առողջապահական ոլորտում համագործակցության մասին պայմանագրերը։ Եթե նախկինում շատ բան մնում էր թղթի վրա, ապա այսօր իրականացվում են գործնական քայլեր` ուղղված ենթակառուցվածքների մշակմանն ու զարգացմանը, էներգետիկայի ոլորտին, ներդրումների, համատեղ տուրիստական փաթեթների մշակմանը։

Լրահոս
0