Համուհոտով Հայաստանը գաստրոնոմիական երկրների լավագույն հնգյակում է

© Sputnik / Asatur Yesayants / Фестиваль шашлыка в Ахтале
Фестиваль шашлыка в Ахтале - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
National Geographic Traveler–ի անցկացրած քվեարկության նախնական արդյունքների համաձայն` Հայաստանը ներառվել է գաստրոնոմիական անվանակարգի լավագույն հնգյակում։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանը National Geographic Traveler Awards 2017-ի «Գաստրոնոմիական ագրոտուրիզմ» անվանակարգում չորրորդն է։ Սա են վկայում National Geographic Traveler Awards 2017-ի առցանց քվեարկության նախնական արդյունքները։

Խաչիկ գյուղում գաթայի փառատոն անցկացվեց - Sputnik Արմենիա
Աշխարհի ամենամեծ ու ամենափոքր գաթաները. «համեղ» փառատոն Խաչիկում

Այս անվանակարգում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Բելառուսը, որին հաջորդում են Վրաստանը, Իտալիան և Շվեդիան։

Քվեարկության արդյունքում Բելառուսի օգտին քվեարկել է մասնակիցների 13 տոկոսը, Վրաստանի օգտին` 37 տոկոսը, Իտալիայի օգտին` 27 տոկոսը, իսկ Շվեդիայի օգտին 4 տոկոսը։

Առցանց քվեարկությունը մեկնարկել է մայիսի 22-ին և կավարտվի հոկտեմբերի 15-ին։

Լրահոս
0