Նոր մանրամասներ հիվանդանոցում հնչած կրակոցներից. դատապարտյալը խլել է զենքը

© Sputnik / Asatur Yesayants / Гематологический центр имени Йоляна в Ереване
Гематологический центр имени Йоляна в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ Քննչական կոմիտեն մանրամասներ է հրապարակել «Արմենիա» ԲԿ–ում հնչած կրակոցների վերաբերյալ։ ՔԿՀ աշխատակիցները փախուստի դիմած դատապարտյալին ու նրան օժանդակող անձին բռնել են հիվանդանոցի մուտքի մոտ։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. «Արմենիա» ԲԿ-ում երեկ հնչած կրակոցների հեղինակը 29-ամյա երևանաբնակ տղամարդ է։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Անձը, որի ինքնությունն առայժմ չի հրապարակվում, նպատակ է ունեցել կազմակերպել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից բուժզննում անցնելու նպատակով «Արմենիա» բժշկական կենտրոն» ՓԲԸ անոթային վիրաբուժության բաժանմունք տեղափոխված դատապարտյալ Դավիթ Գալստյանի փախուստը։

Гематологический центр имени Йоляна в Ереване - Sputnik Արմենիա
«Արմենիա» հիվանդանոցում զինված անձը փորձել է «փախցնել» դատապարտյալին

Դատապարտյալը ՔԿՀ-ից հիվանդանոց է տեղափոխվել հոկտեմբերի 2-ին, ժամը 14.30-ին` ՔԿՀ-ի երեք աշխատակցի ուղեկցությամբ: Շուրջ մեկ ժամ անց` 15.20-ի սահմաններում, տղամարդը մտել է Գալստյանի և կրակել իր մոտ առկա ապօրինի ինքնաձիգից։

ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ Ա.Մարուքյանին առաջին կրակոցից անմիջապես հետո հաջողվել է վնասազերծել զինված անձին:

Ստեղծված իրավիճակից օգտվելով՝ դատապարտյալը, հարձակվել է ՔԿՀ մեկ այլ աշխատակցի վրա և հափշտակել նրան ամրակցված «Մակարով» ատրճանակը։ ՔԿՀ աշխատակցին հաջողվել է շեղել Դավիթ Գալստյանի կրակոցների ուղղությունն ու վնասազերծել նրան՝ հետ խլելով ատրճանակը:

Դատապարտյալը դիմել է փախուստի։ ՔԿՀ աշխատակիցներն ու հիվանդանոցի անվտանգության աշխատակիցը հիվանդանոցի մասնաշենքի մուտքի մոտ բռնել են նրան և կանխելով փախուստը:

29-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հիվանդասենյակից հայտնաբերվել են 9 և 7.62 մմ-անոց 5 փամփուշտների 6 պարկուճ։

Լրահոս
0