00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան–ՆԱՏՕ. արդյո՞ք կարող է թեթև «սիրախաղը» լուրջ հարաբերությունների վերածվել

© AP Photo / Mkhitar Khachatryan/PhotolureУчения НАТО
Учения НАТО - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստ է խորացնել հարաբերությունները Երևանի հետ այնքան, որքան պատրաստ է ինքը` Հայաստանը, կարծում են փորձագետները։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. ՆԱՏՕ–ում հասկանում են, որ Հայաստանի ներկա աշխարհագրական դիրքը, Թուրքիայի գործոնը օբյեկտիվ պատճառներ են, որոնք Հայաստանին թույլ չեն տալիս ավելի խորը հարաբերություններ ունենալ դաշինքի հետ, Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Վերջին 20–25 տարվա ընթացքում, նրա խոսքով, Հայաստանը երկակի քաղաքականություն է վարում։ ՀԱՊԿ–ի հիմնադիրներից է, բայց Երևանը ցանկանում է որոշակի հարաբերություններ ունենալ ՆԱՏՕ–ի հետ, ու դա տրամաբանական է։

«Հայաստանի անվտանգության համակարգը, հիմնականում, կապված է Ռուսաստանի հետ, հատկապես, որ ՆԱՏՕ–ում չեն թաքցնում դա ու երբեք Երևանին ոչ մի երաշխիք չեն տվել»,– ասաց Բոզոյանը։

Այլ հարց է, որ ոչ բոլոր զորավարժություններին կարելի է մասնակցել։ Քաղաքագետի կարծիքով` Հայաստանը պետք է մասնակցի դրանց, բայց կան նաև իրավիճակներ, երբ պետք է կողմնապահ մնալ։

«ՆԱՏՕ–ն հասկանում է դա, այդ պատճառով նրանք հույս չունեն Հայաստանի հետ լուրջ ռազմավարական հարաբերություններ կառուցելու»,– ասաց Բոզոյանը։

Специальный представитель генерального секретаря НАТО по странам Южного Кавказа и Центральной Азии Джеймс Аппатурай - Sputnik Արմենիա
ՆԱՏՕ-ի համար մտահոգիչ չէ ՀՀ-ի անդամակցությունը ՀԱՊԿ-ին կամ ԵԱՏՄ-ին

Մյուս կողմից` դաշինքում հայեցակարգ կա, որը ենթադրում է, որ Երևանի հետ հարաբերությունները խորանալու են այնքան, ինչքան դրան պատրաստ է հենց Երևանը։

Սակայն, վերջին ժամանակներում, փորձագետի խոսքով, Հայաստանի ղեկավարությունը լավ չի պատկերացնում դրությունը, որի հետևանքով ստիպված է կտրուկ «շարժումներ» անել, ինչպես դա եղավ 2013 թվականին, կամ Վրաստանում զորքավարժությանը մասնակցելուց հրաժարվելը։

«Մի կողմից Հայաստանը կորցնում է Ռուսաստանի վստահությունը, մյուս կողմից` հեղինակությունը Արևմուտքում։ Եթե Հայաստանում սկսեն տարրական խնդիրները հաշվարկել, ապա նման միջադեպեր չեն լինի»,– ասաց Բոզոյանը։

Պաշտոնական դիրքորոշումը

Իշխող Հանրապետական կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Միհրան Հակոբյանը պնդում է, որ Հայաստանը երբեք չի պայմանավորել ՆԱՏՕ–ի հետ հարաբերությունները ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններով կամ հակառակը։

«Մենք ՀԱՊԿ–ի անդամներ ենք, մեր անվտանգությունը պայմանավորված է այդ կազմակերպութան անդամ լինելով ու Ռուսաստանի հետ ռազմա–քաղաքական հարաբերություններով։ Հայաստանում ոչ ոք չի կարող լրջորեն պահանջել դուրս գալ ՀԱՊԿ–ից»,– ասաց Հակոբյանը։

Մյուս կողմից` ՆԱՏՕ–ի հետ գործընկերության շրջանակում Հայաստանը խաղաղապահ առաքելության, կրթական ծրագրերում է մասնակցում և այլն։ Դա, նրա խոսքով, վատ չէ, իսկ ՀԱՊԿ թե ՆԱՏՕ՝ ընտրության առջև Հայաստանը կանգնած չէ։

Открытие учений Agile Spirit 2017 - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ է Երևանը «ոչ» ասել ՆԱՏՕ–ի վարժանքներին

Հայաստանի ու ՆԱՏՕ–ի գործակցության մեջ երկու կողմերն էր իրենց շահերն ունեն` հաշվի առնելով ներկա աշխարհաքաղաքական վիճակը։

Վրաստանում վեջին զորավարժանքների ժամանակ, պատգամավորի խոսքով, Հայաստանը չմասնակցեց, քանի որ նպատակահարմար չգտավ։

«Հայաստանն այդ հարցում անկախ որոշումներ է կայացնում։ Մենք ղեկավարվում ենք նպատակահարմարությամբ, մեր շահերով»,– հայտնեց Հակոբյանը։

Հայացք Մոսկվայից

ՌԳԱ համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլովի կարծիքով` Հայաստանի ու ՆԱՏՕ–ի հարաբերությունները աշխատանքային վիճակում են պահվում։

«Ռուսաստանն էլ չի հրաժարվում նրանց հետ գործակցել։ Այլ բան է` ինչ ձևերով է դա տեղի ունենում»,– ասաց Կռիլովը։

Նրա խոսքով` դա դեռ տեղի է ունենում հայ զինծառայողների ուսուցանման տեսքով, վերջերս դաշինքի զորավարժանքներին փոքր հայկական սանիտարական խմբեր են մասնակցում։ Տվյալ դեպքում Կռիլովը կարևորեց Հայաստանի` դաշինքի հետ համագործակցության փաստը. «նրանց դա պետք է»։

«Ռուսաստանում դա նորմալ է ընկալվում, քանի դեռ դա Ռուսաստանի շահերին չի դիպի։ Եթե Հայաստանը որոշի, որ Երևանի համար դաշիքնքն ավելի նախընտրելի է, ապա հասկանալի է, որ հարաբերություննեը երկրների միջև կփոխվեն»։

Իսկ մինչ այդ ՀԱՊԿ–ը, ինչպես նաև Ռուսաստանը, Կռիլովի խոսքով, Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխիքներն են հարևանների հետ շատ բարդ հարաբերությունների պայմաններում։

Լրահոս
0