00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:39
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Антигитлеровская коалиция и вклад ее участников в победу над Германией
15:04
23 ր
Исторический ликбез
Вклад стран антигитлеровской коалиции в победу над фашизмом
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սևանը չի լվա օլիգարխների ոտքերը

© Sputnik / Asatur YesayantsОзеро Севан
Озеро Севан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս տարի Սևանից բաց է թողնվել 100 մլն խորանարդ մետրով ավելի ջուր: Այսպես կառավարությունը որոշեց, Ազգային ժողովն էլ օրենք ընդունեց՝ չնայած Բնապահպանության նախարարի անհամաձայնությանը: ՀՀ բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանն այս չափի ջրառի մեկ հիմնական վարկած է առաջ քաշում, ու դա բնավ կապ չունի ոռոգելի հողատարածքների հետ:

Դիանա Հարությունյան, Sputnik.

Արդեն օրենքի ուժով է՝ ամեն տարի կառավարությունը կարող է Սևանից 270 մլն խորանարդ մետր ջուր վերցնել: Ո՛չ Ազգային ժողովը կարող է միջամտել, ո՛չ մեկ այլ կառույց: Վստահություն, որ ամեն տարի կլինի այդ ջրի իրական կարիքը, բնապահպան Կարինե Դանիելյանը չունի, բայց համոզված է՝ ջուրը միևնույնն է կվերցնեն: Ափին իրար հետևից շարված են օլիգարխիայի ապարանքները՝ հո ջրի տակ չեն անցնելո՞ւ։

«Արդեն այս տարի նախորդ տարվա համեմատ 3 սմ-ով Սևանի ջուրն իջել է: Ինչ կլինի հունվարին, երբ տարեկան ցուցանիշները համեմատենք, դժվարանում եմ ասել: Սևանից այս չափով ջուր վերցնել նշանակում է մի քանի անգամ մեծացնել սեյսմիկ ռիսկը: Ինչո՞ւ պետք է դա անեին, եթե չլիներ ափերը ջրից ազատելու խնդիրը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Դանիելյանը:

Խորհրդային տարիներին խնդիր էր դրված Սևանի ջրի մակարդակը հասցնել 1908 մետր նիշի: Հետո խնդիրը փոխվեց. պետք էր հասցնել 1905 նիշի: Ըստ Դանիելյանի, որ նաև նախագահին կից Սևանի հարցերով ազգային հանձնաժողովի անդամ է, այդ ընթացքում Սևանը սկսեց շնչել, ինքնամաքրվել, առողջանալ ու նաև ինքնուրույն բարձրանալ: Գիտնականները կանխատեսում են, որ հիմա կլինի ճիշտ հակառակը:

«Սևանը ուղղակի ջրամբար չէ: Ուզեցինք ՝բարձրացնենք, ուզեցինք` իջեցնենք: Այն շնչում է ու կարող է պատասխանել, օրինակ, անապատեցմամբ: Ստորերկրյա ջրերն իրար հետ կապակցված են»,- ասում է Դանիելյանը։

Արարատյան դաշտն անապատացրին ձկնաբուծարաններով, հիմա այդ անապատեցումը կարող է նաև Գեղարքունիք հասնել. զգուշացնում է բնապահպանության նախկին նախարարը:

Լրահոս
0