00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:33
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արթուր Պետրոսյան. «Մենք կարոտ ենք հաղթանակների»

© Sputnik / Asatur YesayantsФутбольный матч Армения - Черногория. Генрих Мхитарян
Футбольный матч Армения - Черногория. Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ազգային հավաքականն ամեն ինչ անելու է առաջիկա խաղերում արդյունքի հասնելու համար, վստահեցնում է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կփորձի լրացնել բացերը, Հայաստան-Լեհաստան հանդիպումից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը։

«Մենք հաղթանակների կարոտ ենք, ու տղաներին մոտիվացնելու իմաստ չեմ տեսնում: Նրանք ամեն ինչ անելու են արդյունքի հասնելու համար»,- ասաց նա:

Աշխարհի 2018 թվականի ընտրական E խմբում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 5-ին վերջին հանդիպումն է անցկացնելու` սեփական հարկի տակ հյուրընկալելով խմբի առաջատար Լեհաստանի ընտրանուն:

Ընտրական խմբում Հայաստանի հավաքականը երկու հաղթանակ է տարել ու համապատասխանաբար վաստակել վեց միավոր: Թիմին չհաջողվեց Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել, բայց հավաքականի մարզիչը հուսով է, որ վերջին երկու խաղում թիմին կհաջողվի ուրախացնել երկրպագուներին:

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյան. «Մեզ համար երբեք ոչինչ ավարտված չէ»

«Յուրաքանչյուր խաղում հաշվի առնելով մրցակցին` ընտրում ենք տակտիկա և կազմ: Հիմա էլ որոշակի խնդիրներ ունենք պաշտպանությունում: Բայց նրանք, ովքեր դուրս կգան խաղադաշտ, շատ լավ հասկանում են, որ մենք հաղթանակի քաղց ենք զգում ու դրան հասնելու համար ամեն ինչ կանենք»,- վստահեցրեց Պետրոսյանը:

Խոսելով մրցակցի մասին` նա նշեց, որ Լեհաստանի հավաքականն ունի բազմաթիվ բարձրակարգ ֆուտբոլիստներ, բայց պարզ է, որ մրցակցի կազմում ամենավտանգավոր ֆուտբոլիստը Ռոբերտ Լևանդովսկին է։

«Լևանդովսկուն շատ դժվար է վնասազերծել: Այդ գործում կարևոր նշանակություն է ունենալու մեր ֆուտբոլիստների համագործակցությունը: Եթե ժամանակին հասան փոխօգնության, կարծում եմ` ամեն ինչ ավելի հեշտ կլինի»,- ասաց Պետրոսյանը:

© Sputnik / Aram Nersesyan Արթուր Պետրոսյան
Артур Петросян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Արթուր Պետրոսյան

Լեհաստանի հավաքականը ընտրական խմբում վաստակել է 19 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հայաստանի հավաքականի նկատմամբ հաղթանակը հյուրերին ընդհուպ կմոտեցնի 2018 թվականին Ռուսաստան մեկնելուն, որտեղ անցկացվելու է 2018 թվականի Աշխարհի առաջնությունը։

Հայաստան-Լեհաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 5-ին, ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Լրահոս
0