00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայում անելիք չունենք. Շարմազանովը բացատրել է Հայաստանի ընտրությունը

© Sputnik / Алексей Даничев / Անցնել մեդիապահոցЭдуард Шармазанов
Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության այլընտրանք չի տեսնում։ Այս մասին հայտարարեց Ազգայի ժողովի փոխխոսնակը։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. ՀԱՊԿ-ի անդամակցությունն անհրաժեշտություն է Հայաստանի համար, այսօր ԱԺ-ում հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Մենք ընտրել ենք ՀԱՊԿ-ն, որովհետև այլընտրանք չկա: ՀԱՊԿ–ի այլընտրանքը Թուրքիան է, իսկ մենք այնտեղ անելիք չունենք»,- ասաց նա։

Շարմազանովի խոսքով` Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները դաշնակցային բնույթ են կրում, իսկ այս երկու երկրներն ընդգրկված են անվտանգության նույն համակարգում՝ ՀԱՊԿ-ում:

«Այս զորախումբը դե ֆակտո գործում է, դրա մասին նախագահն է անցյալ տարի հայտարարել, և սա գաղտնիք չէ, պետք չէ զարմանալ, որ կա նման զորախումբ, որ հայ-ռուսական ուժերը պետք է միասին պայքարեն անվտանգության սպառնալիքների դեմ: Այո, մենք գտնվում ենք նույն անվտանգության համակարգում»,- ասաց նա:

На армянских позициях. Короткий перерыв - Sputnik Արմենիա
Հայաստանն ինքնուրույն լուծեց սահմանների անձեռնմխելիության հարցը. ՊՆ

Նրա խոսքով` եթե մարդիկ գտնվում են, որ դա պետք է փոփոխության ենթարկվի, քաղաքական ճաշակի խնդիր է, ինքն այդպես չի կարծում։

Շարմազանովը բացառեց Ադրբեջանի հետ նմանատիպ պայմանագիր կնքելու հավանականությունը։

«Անհնար է նման բան, քանի որ նախ պետք է լինի համապատասխան իրավապայմանագրային բազա: Ադրբեջանն ու Ռուսաստանը անվտանգության տարբեր համակարգերի մեջ են»,- ասաց Շարմազանովը` ընդգծելով, որ Ադրբեջանի դաշնակիցը Թուրքիան է։

Հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի նոյեմբերի 30-ին Մոսկվայում։ Այս տարվա մարտի 15-ին ՀՀ և ՌԴ նախագահները Կրեմլում կայացած բանակցություններից հետո բարձր գնահատական էին տվել ստեղծվող միացյալ զորախմբին։

Միացյալ զորախմբի հրամանատարը նշանակվում է և պաշտոնից հեռացվում Հայաստանի ԶՈՒ Գերագույն հրամանատարի` նախագահի կողմից՝ Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր հրամանատարի հետ համաձայնեցմամբ։

Խաղաղ ժամանակ հրամանատարությունը ենթարկվում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարին, անմիջական վտանգի և պատերազմի ժամանակ` կախված ստեղծված իրավիճակից, ռուսական բանակի ՀՌՕ զորքերի հրամանատարությանը կամ ՀՀ ԶՈՒ շտաբի ղեկավարների կոմիտեին, երկու երկրների ԶՈՒ գլխավոր հրամանատարների որոշմամբ։

Լրահոս
0