Հարսանիքից հետո Արոնյանի կինը դժգոհություններ ունի

© Sputnik / Asatur YesayantsСвадьба Левона Ароняна и Арианы Каоли
Свадьба Левона Ароняна и Арианы Каоли - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Աղմկահարույց հարսանեկան արարողությունից հետո գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը` Արիանա Կաոիլին, իր դժգոհություններն է ներկայացրել։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Երիտասարդ զույգը որոշել է ամուսնանալ ու ցանկանում է շատ համեստ մի արարողություն կազմակերպել։ Որոշ իրեր պարտադրվածության աստիճան ընդունված են նման առիթներին։ Իր հիմնած «Ճամփորդ» պարբերականում անկեղծացել է շախմատի Աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը` Արիանա Կաոիլին։ Նա մասնավորապես խոսել է ծաղիկների, վրանների և մեքենայի վարձույթի, տպագրական ծառայություններ մատուցող ընկերությունների բիզնես առաջարկների մասին։

«Տհաճ էր, երբ նրանք, իմանալով, որ դա Լևոնի և իմ հարսանիքն է, սովորականից կրկնակի շատ էին պահանջում: Ու գիտեք` ես վստահ եմ, որ նրանք նույն կերպ կվարվեին նաև այլ զույգերի հետ, եթե տեսնեին, որ սրտաբաց մարդիկ են կամ նորմալ են վաստակում»,- գրում է Կաոիլին։

Նա խորհուրդ է տալիս մյուսներին` միանգամից մի վստահեք միակ մատակարարներին, փնտրեք, փորձեք գտնել այլ տարբերակներ և հավանական է, որ ավելի լավ և առավել մատչելի տարբերակներ կգտնեք:

Свадьба Левона Ароняна и Арианы Каоли - Sputnik Արմենիա
Լևոն Արոնյանի և Արիանա Կաոիլիի հավերժ սիրո երդումը

«Մրցակցությունն առողջարար է: Մի փոքրիկ դիտարկում էլ այն ընկերություններին, որ դեռ տնտեսական հին օրենքներով են շարժվում։ Մի եղեք երեսպաշտ՝ ձևացնելով, թե ցանկանում եք զարգացնել Հայաստանը, քանի որ Ձեր գործերը տրամագծորեն հակառակն են ցույց տալիս: Ուշադիր եղեք հանրային կարծիքի նկատմամբ։ Որքան շատ մարդիկ են դժգոհում ձեզանից, որքան հանրային կարծիքը ձեր ընկերության նկատմամբ վատանա, այնքան Ձեր բիզնեսն ավելի շատ կմոտենա իր վախճանին»,-գրել է Արոնյանի կինը։

Կաոիլին ամփոփել է` դիմելով վերոնշյալ կազմակերպություններին` մրցակցությունը և հանրային կարծիքը Ձեզ ողջ-ողջ կուտեն։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала