Աշուն է, անձրև...

© Marut Vanian / Город Ереван. Улица
Город Ереван. Улица - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ջերմաստիճանը կնվազի։

ԵՐԵՎԱՆ, 4 Հոկտեմբեր — Sputnik. Հանրապետության տարածքում հոկտեմբերի 4-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Օդի ջերմաստիճանը 4-ին, 5-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 6-8-ը կբարձրանա 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցերեկը կլինի 14-16,երեկոյան՝ 10-12 աստիճան տաքություն։

Երևանի հոկտեմբերի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

•       Օդի առավելագույն ջերմաստիճան՝          29.10C (1999 թ.),

•       Օդի նվազագույն ջերմաստիճան՝              3.00C (1985 թ.),

•       Օդի միջին օրական ջերմաստիճան՝          15.70C։

Լրահոս
0