00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Paris Fashion Week. հայուհու հավաքածուն ֆեշն–գնորդների ուշադրության կենտրոնում է

© Facebook/Ariga TorosianДизайнер Арига Торосян
Дизайнер Арига Торосян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆեշն–ինդուստրիայի ամենահեղինակավոր իրադարձությանը` Փարիզյան նորաձևության շաբաթվան, համաշխարհային հայտնի անունների կողքին ներկայացվել էր նաև Հայաստանի տաղանդավոր դիզայների տաղավարը, որը սեփական Arigato ապրանքանիշն էր ներկայացնում։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik, Լիլիթ Հարությունյան. Հայաստանից երիտասարդ դիզայներ Արիգա Թորոսյանն արդեն երկրորդ անգամ է ներկայացնում իր օրիգինալ աշխատանքները Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակներում, որն անցկացվում էր սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում աղջիկը պատմել է, որ կազմակերպիչներն են գտել իրեն` սոցցանցերի միջոցով. Արիգայի աշխատանքները կարելի է տեսնել Facebook–ի և Instagram–ի սոցցանցերի իր էջերում։

Наряды Лианы Саргсян - Sputnik Արմենիա
Սենսացիա նորաձևության աշխարհում․ դիզայներ eLSi-ին աշխարհի լավագույն յոթնյակում է

«Առաջին անգամ ես Paris Fashion Week–ին մասնակցեցի այս տարվա մարտին և ներկայացրի աշուն–ձմեռ հավաքածուն։ Իսկ այժմ նույն տաղավարում մենք ներկայացնում ենք 2018 թվականի գարուն–ամառ կանանց հագուստի հավաքածուն», – ասել է դիզայները։

Նրա խոսքով` Elemental Impression  անվանումով հավաքածուի ստեղծման համար ոգեշնչման աղբյուր են ծառայել երեք հիմնական երկրաչափական պատկերները` եռանկյունին, ուղղանկյունն ու շրջանը։

«Այդ պատկերներին մենք ամեն օր հանդիպում ենք առօրյա կյանքում, սակայն չենք նկատում դրանք… Իսկ ես երկրաչափական պատկերներն օգտագործում եմ զգեստ ստեղծելու համար` համադրելով մարդու մարմնի ուրվագծի հետ», – նշել է Թորոսյանը։

Արիգայի օրիգինալ և յուրատեսակ ստեղծագործությունները հետաքրքրություն են առաջացրել աշխարհի տարբեր երկրների հաճախորդների մոտ։

«Arigato–ի հավաքածուն հետաքրքրել է Գերմանիայի, Քուվեյթի, ինչպես նաև Հոնգկոնգի, Բեյրութի ֆեշն–գնորդներին։ Երևան ժամանելիս մենք կսկսենք աշխատել պատվերների վրա` դրանք հետագայում նորաձև բուտիկներ ուղարկելու համար։ Ինձ մի շարք բլոգերներ և լրագրողներ էին մոտենում Իտալիայից, Ֆրանսիայից, Կանադայից, Իրանից, որոնք հարցուփորձ էին անում ներկայացված հավաքածուի մասին», – ավելացրեց դիզայները։

© Facebook/Arigato clothing studio«Արիգատո» նորաձևության սրահ
«Արիգատո» նորաձևության սրահ - Sputnik Արմենիա
1/3
«Արիգատո» նորաձևության սրահ
© Facebook/Arigato clothing studio«Արիգատո» նորաձևության սրահ
«Արիգատո» նորաձևության սրահ - Sputnik Արմենիա
2/3
«Արիգատո» նորաձևության սրահ
© Facebook/Arigato clothing studio«Արիգատո» նորաձևության սրահ
«Արիգատո» նորաձևության սրահ - Sputnik Արմենիա
3/3
«Արիգատո» նորաձևության սրահ
1/3
«Արիգատո» նորաձևության սրահ
2/3
«Արիգատո» նորաձևության սրահ
3/3
«Արիգատո» նորաձևության սրահ

Արիգան Նորաձևության շաբաթվա միակ հայաստանցի մասնակիցն էր։ Բացի նրանից, միջոցառման ընթացքում իրենց աշխատանքներն են ներկայացրել նաև շուրջ 40 դիզայներներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում ԱՄՆ–ից, Իտալիայից, Ճապոնիայից, Հունաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից։

Sputnik  Արմենիայի այն հարցին, թե արդյո՞ք նա չէր ցանկանա աշխատել և ստեղծագործել մեկ այլ երկրում` Արիգան, որը ժամանակին Իրանից Երևան է տեղափոխվել, ասաց, որ իր համար կարևոր է ներկայացնել հենց Հայաստանը։

Փարիզի նորաձևության շաբաթը` համաշխարհային 4 շաբաթներից ամենակարևորն ու վերջինը, պարբերաբար անցկացվում է սկսած 1973 թվականից։ Նորաձևության ոլորտի ամենահեղինակավոր իրադարձությունն անցկացվում է տարեկան երկու անգամ` մարտի սկզբին և սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին։ Հենց այստեղ են տեղի ունենում ամենահայտնի նորաձևության տների հավաքածուների ցուցադրությունները` Chanel, Christian Dior, Louis Vuitton, Balmain, Chloé, Nina Ricci, Lanvin, Balenciaga և այլն։

Լրահոս
0