Աշխարհի գավաթակիրը պատրաստվում է գրավել եվրոպական Օլիմպոսը

© Sputnik / Asatur Yesayants / Левон Аронян
Левон Аронян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կրետե կղզին կընդունի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը, որին կմասնակցի նաև Հայաստանի հավաքականը։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 6-ը Կրետե կղզում կանցկացվի շախմատի տղամարդկանց և կանանց Եվրոպայի թիմային առաջնությունը (9 տուր, շվեյցարական մրցակարգ): Թիմերի կազմում կան չորս հիմնական և մեկ պահեստային խաղացողներ: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիետի մամուլի ծառայությունը։

Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 39 թիմ։  Հայաստանի հավաքականի կազմը` Լևոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսեսյան, Հրանտ Մելքումյան, Հովհաննես Գաբուզյան (մարզիչ՝ Արշակ Պետրոսյան):

Կանանց առաջնությունում կխաղա 32 թիմ։ Հայաստանի հավաքականի կազմը՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա, Մարիա Գևորգյան (մարզիչ՝ Արթուր Չիբուխչյան):

Լրահոս
0