Մոսկվայում կրակել են հայ գործարարի վրա

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցДежурная часть в Москве
Дежурная часть в Москве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հետաքննության տվյալներով` մարդասպանն ատրճանակից չորս անգամ կրակել է գործարարի ուղղությամբ և ավտոմեքենայով փախուստի դիմել։ Վիրավորը հիվանդանոցում է, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Անհայտ անձը Մոսկվայի կենտրոնում կրակ է բացել գործարար, ծնունդով Երևանցի Արսեն Փափազյանի ուղղությամբ, հայտնել է «360» պարբերականը` հղում անելով իրավապահ մարմինների իր աղբյուրներին։

Бейрут, Ливан - Sputnik Արմենիա
Բեյրութում հրազենից վիրավորել են հայ գործարարի

45-ամյա գործարարի վրա երեք անգամ կրակել են։ Կրակողը դիպել է գործարարի սրտին, աջ և ձախ կողմերից։ Վնասվել է աջ թոքը։

Տղամարդուն շտապ տեղափոխել են Սկլիֆասոֆսկու անվան գիտահետազոտական ինստիտուտ։ Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի կենտրոնում, Մյասնիցկի փողոցում, տուժածի տանից քիչ հեռու։

Փափազյանը գրանցված է Օդեսայում, նա «АСП-Трансстрой» ընկերության ղեկավարն է։ Ինչպես հայտնում է «Харьков. Комментарии» պորտալը, գործարարին պատկանող ընկերությունը Խարկովում զբաղվում է ճանապարհների, կամուրջների, անցուղիներ վերանորոգման աշխատանքներով։

Փափազյանը Վորոնեժի շրջանի հանրային պալատի ազգային քաղաքականության գծով կոմիտեի նախագահն է, ինչպես նաև «Անի» հայկական մշակութա–քրիստոնեական ՀԿ–ի ղեկավարը։

Լրահոս
0