Մեր հավաքականի նոր փորձությունը կանցնի մոլդովացիների մրցավարությամբ

© Sputnik / Aram Nersesyan / Тренировка сборной Армении перед матчем со сборной Польши
Тренировка сборной Армении перед матчем со сборной Польши - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հոկտեմբերի 8-ին Ղազախստան-Հայաստան հանդիպումը կսպասարկեն մոլդովացիները։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 8-ին Աստանայի «Աստանա Արենա» մարզադաշտում կկայանա 2018թ. Աշխարհի առաջնության Ղազախստան-Հայաստան ընտրական հանդիպումը:

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Մխիթարյանը խոստովանել է. «Դա խայտառակ պարտություն էր»

Խաղը կսպասարկի Մոլդովայի մրցավարական անձնակազմը՝ Ալեքսանդրու Տյանի գլխավորությամբ, տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Օգնականներն են Անդրեյ Բոդյանը և Վիկտոր Մարդարին: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Վյաչեսլավ Բանարին:

Հանդիպման ՖԻՖԱ-ի պատվիրակն է Պաոլո Ռոնդելին (Սան Մարինո), իսկ մրցավարների տեսուչը՝ Ռուսմիր Մրկովիչը (Բոսնիա և Հերցեգովինա):

Լրահոս
0