00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրասիական միությունում Հայաստանի շնորհիվ առաջընթաց է արձանագրվել

© Sputnik / Aram NersesyanМеждународный форум евразийского партнёрства. Владимир Лепехин
Международный форум евразийского партнёрства. Владимир Лепехин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում անցկացվող ռուս-հայկական 6-րդ համաժողովն ընդգծեց հետագա զարգացման և եվրասիական տնտեսական ինտեգրման ամրապնդման և դրանում Հայաստանի` որպես ամենաակտիվ օղակներից մեկի, մասնակցության անհրաժեշտությունը, կարծում է ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը:

Վլադիմիր Լեպյոխին, ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն, Sputnik:

Այս տողերի հեղինակը սույն թվականի հոկտեմբերի 6-ին մասնակցեց Երևանում անցկացվող հայ-ռուսական 6-րդ համաժողովի կազմակերպմանը, իսկ արդեն բուն համաժողովի ընթացքում համակարգում էր հիմնական Կլոր սեղանը, որը նվիրված էր արդյունավետության, ՏՏ և նորարարությունների ոլորտում ինտեգրման հարցերին: Կլոր շրջանի ժամանակ հիմնական իրենց զեկույցները ներկայացրեցին ԵՏՀ նախարար Կարինե Մինասյանն ու եվրասիական ինտեգրման հարցերով ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը:

Այն կարևոր հետևությունը, որ ես արեցի համաժողովից, հետևյալն է. ես զգացի, որ Հայաստանի ինտեգրման շնորհիվ, դատելով ամեն ինչից, ԵՏՄ-ում առաջընթաց է գրանցվել:

Ի՞նչ հանգամանքներ են ինձ նման եզրակացության հանգեցնում:

Учения стран ОДКБ Рубеж-2016 - Sputnik Արմենիա
Գործընկերություն հանուն անվտանգության. ինչպես անցան Հայաստանում ՀԱՊԿ զորավարժությունները

Առաջին և կարևոր հանգամանքը զուտ ձևական բնույթ է կրում: Համաժողովի աշխատանքին մոտ 1000 մարդ էր մասնակցում, իսկ բացմանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Սարգսյանը, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի արդյունաբերության կամ ներդրումների նախարարները, ընթերցվեց համաժողովի մասնակիցներին ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը և այլն:

Առավել կարևոր է երկրորդ հանգամանքը, որը նրա որակին է վերաբերվում: Մասնավորապես` համաժողովի ընթացքում ինձ մոտ հստակ համոզմունք ձևավորվեց, որ հայ-ռուսական և այլ ինտեգրացիոն համատեղ նախագծերի մասնակիցների մոտ կոնկրետ թվերով ամրապնդված պատկերացում ստեղծվեց՝ կապված եվրասիական տնտեսական ինտեգրման հետ:

Առաջին կոնկրետ թիվը Հայաստանի տնտեսական աճի դինամիկան է: Մասնավորապես` ԵԱՏՄ-ին անդամակցելու պահից ՀՀ-ում ոչ միայն տնտեսական, այլև արդյունաբերական աճ է նկատվել, ինչը վկայում է հայկական տնտեսության մեջ առկա ֆունդամենտալ դրական փոփոխությունների մասին:

Круглый стол «Республика Армения: два года в Евразийском экономическом союзе. Первые результаты» - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Կարայան. «Դեպի ԵԱՏՄ բոլոր երկրներ արտահանումն աճել է»

Երկրորդ կոնկրետ թիվը` Ռուսաստանից Հայաստանում կատարած ներդրումները: Այսօրվա դրությամբ դրանց գումարային ծավալն արդեն ավելի քան 4 մլրդ դոլար է կազմել: Եվ, ինչը շատ կարևոր է, այդ ներդրումները, հիմնականում, ուղղվում են արդյունաբերական նախագծերին, որոնք ոչ միայն նոր աշխատատեղեր են նախատեսում, այլև Հայաստանի ռեալ տնտեսական ինքնիշխանություն:

Այդ ներդրումների արդյունքը դեռ նկատելի չէ ՀՀ հասարակ քաղաքացիների մեծ մասին, քանի որ դրանք կտրուկ և արագ ազդեցություն չեն ունենում դրամապանակների ծավալի վրա: Արդյունաբերության մեջ կատարված ներդրումները երկարաժամկետ են, դրանք ձևավորում են ապագա տնտեսական աճի հիմքը, և անկասկած, մոտակա 2-3 տարիների ընթացքում կանդրադառնան ոչ միայն հայկական տնային տնտեսությունների, այլև ՀՀ քաղաքական և տնտեսական կայունության վրա:

Հայաստանի և ԵԱՏՄ անդամ այլ երկրների տնտեսական ինքնիշխանության անհրաժեշտության և հնարավորության մասին Համաժողովին բավական մանրակրկիտ խոսեց ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանը: Եվ դա պարզապես խոսքեր չէին, նա կապեց այդ նպատակի ձեռքբերումները բարձր տեխնոլոգիական ոլորտներում հայ-ռուսական համատեղ նախագծերի զարգացման հետ, արտադրանքի խորը մշակման ոլորտում որպես ներմուծման փոխարինման քաղաքականության հիմք, ինչպես նաև նորարարական նախագծերի իրականացման ոլորտում, այդ թվում` եվրասիական տնտեսության թվայնացման:

Курганский машиностроительный завод - Sputnik Արմենիա
ԵԱՏՄ-ն մտադիր է վերականգնել խորհրդային համատեղ արտադրությունները

Տնտեսության համատեղ թվայնացումը դարձավ համաժողովի գրեթե առանցքային թեման: ԵՏՀ ղեկավարի կարծիքով` ԵԱՏՄ անդամ-երկրների կառավարությունները ուշադրության կենտրոնում են պահում թվային տրանսֆորմացիայի թեման: «Մենք հետևյալ մտահղացումն ունենք` անհրաժեշտ է բացահայտել հիմնական թրենդներն ու համեմատական առավելությունները, որոնցով օժտված ենք»:

Թվային տեխնոլոգիաների առաջմղման բնագավառում համագործակցության մասին մանրամասն խոսեց նաև Մոսկվայի կառավարության արտաքին տնտեսական կապերի նախարար Սերգեյ Չերյոմինը: Նա նկատի ուներ ոչ միայն «Խելացի քաղաք» ծրագիրը, այլև մեգապոլիսներում ճանապարհային շինարարության կազմակերպման ոլորտում նորարարական ծրագրերը և դրանցում տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծումը:

Ավելացնեմ՝ արդյունաբերական քաղաքականությանն ու տեղեկատվական տեխնոլոգիաներին վերաբերող կլոր սեղանի ժամանակ նշվեց, որ Ռուսաստանը պետք է ոչ միայն մասնակիցներից մեկը դառնա, այսինքն՝ թվայնացման գլոբալ գործընթացների օբյեկտ, այլև դրա սուբյեկտ` մի երկիր, որը, մտնելով միջազգային տեխնոլոգիական օղակի մեջ, սեփական սոֆթն է արտադրում` այդ կերպ լուծելով ազգային (եվրասիական) անվտանգության խնդիրը, իսկ դա նշանակում է` ապահովում է ԵԱՏՄ երկրների տնտեսական ինքնիշխանությունը:

Ռուսաստանն ու Հայաստանն այսօր առաջնային ուշադրություն են դարձնում անվտանգության ոլորտի համատեղ նախագծերին: Համաժողովի ընթացքում կողմերը նավիգացիոն համակարգերի ոլորտում համագործակցության ընդլայնման մասին համաձայնագիր ստորագրեցին (ՀՀ-ում ռուսական «ԷՌՍ-ԳԼՈՆԱՍՍ» համակարգի հենքով վթարների ժամանակ արագ արձագանքման պետական համակարգ ստեղծելու մասին): Նաև համաձայնություն ձեռք բերեցին, որ հայկական և ռուսական կողմը համատեղ զարգացնելու է այլ՝ լոգիստիկայի, տրանսպորտի, էներգետիկայի ոլորտներում անվտանգության տեղային էլեկտրոնային համակարգեր:

Международный форум евразийского партнёрства. Тигран Саркисян - Sputnik Արմենիա
Տիգրան Սարգսյանը 8 տարում 20 տոկոսանոց աճ է խոստանում ԵԱՏՄ երկրներին

Բավարարվածություն է առաջացնում այն փաստը, որ Հայաստանում վերջին երկու տարիների ընթացքում նախագծման կամ, նույնիսկ, իրականացման փուլում են գտնվում այնպիսի արդյունաբերական և բարձր տեխնոլոգիական նախագծեր, ինչպիսիք Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի արդիականացումը, Սոթքի ոսկու հանքավայրի ենթակառուցվածքների թարմացումը, ՎիմպելԿոմ և «ԱրմենԹել» ՓԲԸ-ի մասնակցությամբ բջջային ցանցերի զարգացումը, Հայաստանի էներգետիկ ցանցերի վերանորոգումն ու կառուցումը, «Ռուսալ-Արմենալ» ՓԲԸ-ի հզորությունների ուժեղացման, Սյունիքի մարզի լեռնահարստացուցիչ երկու գործարանների շինարարությունը, Հայաստանի երկաթուղային ցանցերի արդիականացումը:

Բուռն տեմպերով զարգանում է նաև ռուսական և հայկական ձեռնարկությունների միջտարածաշրջանային համագործակցությունը: Ընդ որում, առանցքային դեր են այդ հարցում այսօր խաղում ՌԴ շուրջ 70 սուբյեկտներում գործող հայկական համայնքները:

Մի խոսքով` Համաժողովի մասնակիցներից և ոչ մեկը կասկածի տակ չդրեց եվրասիական տնտեսական ինտեգրման հետագա զարգացման և ամրապնդման անհրաժեշտությունը և նրանում Հայաստանի մասնակցությունը, որպես նրա ակտիվ օղակներից մեկը:

Համաժողովի բոլոր մասնակիցներն, առանց բացառության, խոսում էին այն մասին, թե ինչպես կարող են Հայաստանը, Ռուսաստանն ու ԵԱՏՄ մասնակից այլ երկրներն ընդլայնել տնտեսական համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում, ինչպես բարձրացնել սեփական ազգային տնտեսությունների մրցունակությունը, ինչպես նաև մոբիլիզացնել հետխորհրդային տարածքում առկա բնական, մտավոր և այլ ռեսուսրները, որոնք քիչ չեն:

Լրահոս
0