Հագուստի երիտասարդ դիզայներների XII միջազգային մրցույթին նվիրված մամուլի ասուլիս

© Sputnik / Евгения Новоженина /  / Անցնել մեդիապահոցМодели демонстрируют одежду из новой коллекции дизайнера Юлии Далакян
Модели демонстрируют одежду из новой коллекции дизайнера Юлии Далакян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հոկտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա «Ռուսկի սիլուետ» բարեգործական հիմնադրամի կողմից հիմնած հագուստի երիտասարդ դիզայներների XII միջազգային մրցույթի X տարածաշրջանային կիսաեզրափակչին նվիրված մամուլի ասուլիս:

Հայերը ջուլհակության և կարուձևի բարձր մշակույթ են միշտ ունեցել: Այս մրցույթի նպատակն է վերականգնել Հայաստանում թեթև արդյունաբերության և նորաձևության ոլորտը, գրավել սպառողների և ոլորտի մասնագետների ուշադրությունը հայրենական արտադրության նկատմամբ կադրերի վերապատրաստման, Հայաստանի դիզայներների ներուժի բացահայտման, ինչպես նաև գաղափարների հանրային ցուցադրության իրականացման միջոցով:

Հայաստանում մրցույթն անցկացվում է 2001 թվականից: Մրցույթի անցկացման ընթացքում տասնյակ երիտասարդ դիզայներներ հնարավորություն են ստացել մասնակցելու այլ միջազգային մրցույթների, ինչպես նաև վերապատրաստում անցնել Ֆրանսիայի և Իտալիայի հայտնի նորաձևության տներում:

Կան դիզայներներ, որոնք նույնիսկ սեփական նորաձության տներն են բացել: «Ռուսկի սիլուետ» հիմնադրամի ներկայացուցիչն ու Հայաստանում մրցույթի անցկացման նախաձեռնողը` «ԱՏԵՔՍ նորաձևության կենտրոն»-ն է:

Այս տարի նախագծին աջակցում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը:

Մամուլի ասուլիսի մասնակիցներն են`

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը,

Հագուստի երիտասարդ դիզայներների XII միջազգային մրցույթի X տարածաշրջանային կիսաեզրափակչի կազմկոմիտեի նախագահ, ՀՀ թեթև արդյունաբերության գործատուների միության համանախագահ, «ԱՏԵՔՍ նորաձևության կենտրոն» ՓԲԸ տնօրեն Կարինա Դնոյանը,

Նախագծի համակարգող, «ԱՏԵՔՍ նորաձևության կենտրոն» ՓԲԸ-ի փոխտնօրեն Օլգա Լավրինենկոն,

«Մերիդիան» ազատ տնտեսական գոտի նախագծի ղեկավար Սամվել Եդիգարյանը:

Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։

Հեռ.` +374 (10) 600-131, բջջ.` +374 (94) 18-3377։

«Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։

Լրահոս
0