Աշնան անձրևն էլ չփրկեց հրդեհից. Վարդաշատում մինչև լույս այգին այրվել է

© Sputnik / Karen Yepremyan / Пожар в Артаване
Пожар в Артаване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այսօր առավոտյան փրկարարներին հաջողվել է մարել գիշերն Արարատի մարզում բռնկված հրդեհը։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 6-ին, ժամը 23:42-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վարդաշատ գյուղում այրվում է խոտի դեզ, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:55-ին, մարվել՝ 08:50-ին:

Պարզվել է, որ 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել են կուտակած մոտ 2600 հակ անասնակեր, 70 քմ խոտի դեզի ծածկ, 5 խմ աթար և ջերմահարվել՝ 6 պտղատու ծառ:

Լրահոս
0