Տեսանյութ դեպքի վայրից, որտեղ ավտովթարից զոհվել է Ղրղըզստանի փոխվարչապետը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ղրղըզստանի «Մոսկվա» կոչվող շրջանի Սադովի գյուղում վթարի հետևանքով մահացել է ուժային բլոկը համակարգող Ղրղըզստանի փոխվարչապետ Տեմիր Ջումակադիրովը:

Ղրղըզստանի կառավարությունում հաստատել են, որ ավտովթարի հետևանքով մահացել է փոխվարչապետ Տեմիր Ջումակադիրովը:

Կառավարությունը հայտնել է, որ հոկտեմբերի 7-ին մոտավորապես ժամը 7:30-ի սահմաններում մոսկովյան շրջանի Սադովի գյուղի մերձակայքում Բիշքեկ-Չալդովար ավտոմայրուղու 36-րդ կիլոմետրին տեղի է ունեցել վթար ԿամԱԶ մակնիշի բեռնատար ավտոմեքենայի և Land Cruiser մակնիշի ամենագնացի միջև, ՃՏՊ-ի հետևանքով մահացել են ամենագնացի վարորդն ու նրա երկու ուղևորները։

Լրահոս
0