00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական հեռուստաշոուի ժամանակ հայը զարմացրեց հանդիսատեսին իր ինտելեկտով

© Телеканал "Россия 1"Нарек Гевондян, проект "Удивительные люди"
Нарек Гевондян, проект Удивительные люди - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆրյազինոյի բնակիչ Նարեկ Ղևոնդյանը դուրս եկավ «Զարմանալի մարդիկ» շոուի եզրափակիչ` գերելով նախագծի հաղորդավարին, ժյուրիի անդամներին և հանդիսատեսին իր բացառիկ ինտելեկտուալ կարողություններով:

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Հնարավոր է արդյո՞ք միանգամից հաշվել բանավոր քեզ ընթերցվող տեքստի տառերի քանակը: Ֆրյազինոյի բնակիչ Նարեկ Ղևոնդյանն ապացուցեց, որ հնարավոր է` մասնակցելով «Զարմանալի մարդիկ» նախագծին:

Анаит Адамян (Армения) - Sputnik Արմենիա
Անահիտ Ադամյանը «Մանկական նոր ալիքում» հաղթանակը կիսեց Արինա Պետրովայի հետ

Մոսկվայի շրջանում բնակվող հայը մասնակցեց «Զարմանալի մարդիկ» հեռուստաշոուի երկրորդ սեզոնի հինգերորդ եթերաշրջանին՝ ցուցադրելով իրական ժամանակում անծանոթ տեքստի տառերի արագ ընթերցման հմտությունները:

Առաջին փորձության ժամանակ առաջարկեցին հաշվել անվանի նեյրոֆիզիոլոգ Նատալյա Բեխտերևայի հայտնի արտահայտություններից մեկի տառերը: Նարեկն անմիջապես բարձրաձայնեց 291 թիվը, և այն համընկավ այն թվի հետ, որը հայտնվեց էկրանին: Այնուհետև նա հաշվեց, թե որքան տառ կա Ռոբերտ Ռոժդեստվենսկու բանաստեղծություններից մեկում` ճիշտ կռահելով տառերի քանակը, որոնք 284-ն էին: Մյուս պատասխանը նույնպես ճիշտ էր` 341 տառ:

Նարեկը կարողանում է տառերը հաշվել բարձրաձայն երեք լեզուներով` հայերեն, ռուսերեն և անգլերեն:

«Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հեռարձակվող «Զարմանալի մարդիկ» շոուն բացահայտում է բարձր ինտելեկտուալ մակարդակ ունեցող և արտասովոր ունակություններով օժտված մարդկանց:

Լրահոս
0