00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
13:07
14 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Մեր երկրում քաղաքականություն կա՞, որ եկեղեցուն քաղաքական դաշտ ներքաշեն, կամ՝ ոչ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
14:21
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հենոյի գոլը վերջինն էր Աշխարհի առաջնության ընտրական փուլում

© Sputnik / Asatur YesayantsМатч Армения - Польша
Матч Армения - Польша - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի հավաքականն ընտրական փուլն ավարտեց Հենրիխ Մխիթարյանի միակ գոլով, կուտակված բազմաթիվ խնդիրներով ու նախավերջին տեղով։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Հոկտեմբերի 8-ին «Աստանա Արենա» մարզադաշտում Ղազախստանի հավաքականի հետ մրցավեճում Հայաստանի ընտրանին ավելի լավ խաղ ցուցադրեց առաջին կեսում, որում հաղթեց նվազագույն հաշվով: Ընդմիջումից հետո դաշտի տերերը առավելություն ունեին ու կարողացան խուսափել պարտությունից. խաղն ավարտվեց 1:1 հաշվով:

Այնպես չէ, որ մեր հավաքականն առաջին խաղակեսում խաղաց առանց վրիպումների: Բայց մերոնք նաև անհամեմատ շատ էին սպառնում մրցակցի դարպասին ու արժանիորեն առաջ անցան հաշվի մեջ: Մարկոս Պիզզելին հիանալի փոխանցումով հարվածի դուրս բերեց Հենրիխ Մխիթարյանին, ու մեր առաջատարը ցույց տվեց, թե նման իրավիճակներում ինչպես պետք է արդյունավետ հարված կատարել:

Ավելին, եթե մերոնք մի փոքր էլ հաջողակ լինեին, ապա ընդմիջման կգնային առնվազն երկու գնդակի առավելությամբ, որովհետև գոլային իրական պահեր էլի ունեցան: Ինչպես սպասվում էր, Ղազախստանի հավաքականը ընդմիջումից հետո ավելի ակտիվ ու ագրեսիվ էր գործում, և հանդիպման 61-րդ րոպեին դաշտի տերերը խփեցին պատասխան գնդակը:

Հանդիպման մնացած ժամանակահատվածում դարպասի գրավում այլևս չգրանցվեց, չնայած ինչպես և առաջին կեսում, այստեղ էլ վերջին վայրկյաններին կարող էինք կորզել հաղթանակը: Մենք մեկ միավոր վաստակեցինք, բայց ընտրական փուլն այնուամենայնիվ ավարտեցինք ոչ թե այս խաղի, այլ լեհերից կրած ծանր պարտության հիշողություններով:

Матч Армения - Польша - Sputnik Արմենիա
Խայտառակություն ու հիասթափություն. ի՞նչը կփրկի հայկական ֆուտբոլը

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական վերջին հանդիպումը մեր հավաքականի համար մարզական որևէ կարևորություն չէր ներկայացնում: Լեհաստանի հետ խաղը ձախողելուց հետո մեր հավաքականն ընդամենը ձգտել էր մոռանալ նախորդ խաղը ու հիշել, որ կարելի է նաև ավելի լավ ֆուտբոլ խաղալ:

Հոկտեմբերի 5-ին Լեհաստանի հավաքականից կրած ծանր պարտությունից հետո մեր հավաքականը նախևառաջ հոգեբանական աջակցության խնդիր ուներ: Մեր ընտրանու մեկնարկային կազմին ծանոթանալուց հետո պարզ դարձավ, որ Արթուր Պետրոսյանը հետևություններ է արել նախորդ խաղի համար հայտավորված կազմից ու համեմատած Լեհաստանի թիմի հետ խաղին մեր թիմի մեկնարկային կազմում ութ փոփոխություն էր կատարվել:

Հայաստանի հավաքականը անկախ այս խաղի արդյունքից խմբում արդեն հինգերորդ տեղով էր ավարտում մրցաշարը: Բայց ղազախներն էլ, անկասկած, ուզում էին ընտրական մրցաշարը հաղթանակով ավարտին հասցնել: Եվ ստացվեց շատ հետաքրքիր խաղ գոլային ու վտանգավոր պահերով հարուստ: Մեր հավաքականն, իրոք, շատ խնդիրներ ունի, որոնք արագ լուծման կարիք ունեն: Բայց այս խաղում մենք տեսանք, որ դեռ ամեն ինչ կորած չէ:

Լրահոս
0