00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանի պատրիարքը երաշխավորում է․ Գումբուրդոյի հայերը կունենան այդքան սպասված խաչքարը

© Съемочная группа фильма "Армянский вопрос"Хачкары у монастырского средоточия Айраванк
Хачкары у монастырского средоточия Айраванк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գումբուրդո գյուղի հայ համայնքի ու վրացական իշխանությունների վեճը վերջապես լուծում կստանա։ Հայ-վրացական աշխատանքային խմբի ներկայացուցիչները պայմանավորվել են, թե որտեղ պետք է ամփոփվեն Մայր տաճարի տարածքում հայտնաբերված ոսկորները։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik․ Գումբուրդոյի միջադեպից հետո ձևավորված աշխատանքային խումբը քննարկել և եկել է համաձայնության, որ եկեղեցու վերանորոգման աշխատանքները վերջացնելուց հետո, մոտավորապես 3 տարի անց, ոսկորները կթաղվեն եկեղեցու բակում և կկանգնեցվի խաչքար: Այս մասին հայտնում է Jnews.ge-ն։

Эчмиадзин - Sputnik Արմենիա
Ջավախքում տեղի ունեցած բախմանն արձագանքել են հայկական և վրացական եկեղեցիները

Աշխատանքային խումբը ձևավորվել էր միջադեպից երկու օր անց, որպեսզի քննարկի և լուծում գտնի Գումբուրդո գյուղի բնակիչների բարձրացրած պահանջի վերաբերյալ: Որոշում է ընդունվել, որ ոսկորները նորից կթաղվեն եկեղեցու բակում և տապանաքար-հուշաքար կկանգնեցվի հավաքական գերեզմանի վրա: Աշխատանքային խմբի մեջ են թե՛ աշխարհիկ պաշտոնյաներ, թե՛ հոգևորականներ, թե՛ հասարակ գումբուրդոցիներ:

Աշխատանքային խմբի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Գումբուրդոյի բնակչությանն է ներկայացրել Վիրահայոց թեմի առաջնորդը:

«Մեր համայնքի բարձրացրած երկու հարցերը ունեցել են դրական լուծում: Առաջինը, որ մեր նախնիների ոսկորները, առաջին հերթին այստեղ հայերի ոսկորներ են, բնական է այս տաճարը հազար տարի կա, կարող է լինել և վրացիների ոսկորներ: Ուրեմն այս ոսկորների հարցը լուծված է, այս ոսկորները մեր նախնիների, մեր քահանաների, մեր պապերի, թաղվելու են այստեղ, եկեղեցու բակում: Մարդկային բարոյական հարց կա, որովհետև ոսկորները այդտեղ են եղել և այդտեղ էլ պիտի թաղվի»,- բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Նա նաև նշել է, որ տաճարի նորոգման ամբողջ ընթացքում կարող է շինարարները մինչև 1,5-2 մետր հողի մակարդակից իջեցնեն ներքև, որպեսզի հետազոտական աշխատանքներ տարվեն:

«Եթե մինչև հիմա 45 պարկ ոսկոր է դուրս եկել, հետո կարող է ավելի շատանալ: Ամեն անգամ չենք տանելու թաղելու, առաջարկում ենք Վրաստանի պատրիարքի երաշխիքով, պետության երաշխիքով և մեր երաշխիքով, որ այստեղից մեր ոսկորները հանենք մի հարմար տեղ պահենք: Բայց պիտի տեղը սարքենք նորմալ և բոլոր ոսկորները մի տեղ հավաքենք: Երկու կամ երեք տարվա ընթացքում, երբ որ ավարտվի ու սկսվի բարեկարգումը տեղ է հատկացվելու, որտեղ մենք բերում ենք հավաքված ոսկորները և թաղում ենք»,- վստահեցրել է թեմակալ առաջնորդը:

Անդրադառնալով խաչքար կանգնեցնելու խնդրին, որը հենց սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած իրադարձությունների բուն պատճառն է, հոգևոր առաջնորդն ասել է, որ տապանաքար կլինի, բայց թե ինչ տեսք կունենա այն, դեռ չեն կարող ասել:

«Վրացի և հայ ճարտարապետները իրար հետ աշխատելու են, կարող է երկու խաչքար դնեն, կարող է հետաքրքիր մի ուրիշ բան, երկու կողմերի որոշումով պիտի լինի տապանաքար-հուշաքար, ինչու՞ տապանաքար, որովհետև ոսկորներ են, ննջեցյալներ են: Եվ վրան պետք է գրված լինի հայերեն և վրացերեն լեզուներով: Ես կարծում եմ` շատ բան չարժի գրել, պետք է գրվի, որ այստեղ մեր պապերն են, հոգևորականներն ննջում: Աստված ողորմի իրենց ոսկորներին»,- ասել է նա:

Եկեղեցու բակում հավաքված մարդիկ համաձայնել են, որ պայմանագիր կնքվի` որպես երաշխիք: Նրանք ասել են, որ կսպասեն մինչև եկեղեցու վերականգման աշխատանքների ավարտը:

Омбудсмен РА Арман Татоян - Sputnik Արմենիա
Հայերի ու վրացիների կռվին խառնվել են երկու երկրների օմբուդսմենները

Ավելի վաղ Ջավախքի Գումբուրդո գյուղի բնակիչների ու ոստիկանության բախումը դատապարտել էին վրացական և հայկական եկեղեցու ներկայացուցիչները, ինչպես նաև Վրաստանի իշխանությունները։ Նրանք համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել։

Բախումը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ի առավոտյան։ Ջավախքի Գումբուրդո գյուղի հայազգի բնակիչները փորձել էին խաչքար տեղադրել 10-րդ դարի եկեղեցու բակում, բայց իշխանությունները թույլ չէին տվել, որի արդյունքում բախում էր տեղի ունեցել ոստիկանների և գյուղացիների միջև: Գյուղ էր բերվել Վրաստանի ոստիկանության հատուկ նշանակության գումարտակը, դեպքի վայր էր ժամանել Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին։

Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը կասկածներ չունի Գումբուրդոյում գտնվող եկեղեցու հարցում։ XV դարից ի վեր հայերն աղոթում ու արարողություններ են անցկացնում Սուրբ Համբարձում եկեղեցում։ Այդ ժամանակի ի վեր եկեղեցու բակում նաև հայկական գերեզմանատուն կա։

Հայտարարության տակ ստորագրել են Վրացական ուղղափառ եկեղեցու, Հայ առաքելական եկեղեցու, Կրոնի հարցերով պետական գործակալության, Հուշարձանների պահպանության և մշակույթի նախարարության ներկայացուցիչները։ Նրանք հանդիպման ընթացքում պայմանավորվել են` հարցն այնպես լուծել, որ իրավիճակը խաղաղ կարգավորելու օրինակ դառնա։

Լրահոս
0