00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լաս Վեգասում մի քանի տասնյակ մարդկանց սպանած «հրաձիգը» գրություն է թողել

© REUTERS / Las Vegas Sun/Steve MarcusСтрельба в Лас-Вегасе
Стрельба в Лас-Вегасе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լաս վեգասի խաղատներից մեկի մոտ կրակ բացած տղամարդը գրություն է թողել մահճակալի մոտ դրված փոքր պահարանում։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 2-ին Լաս Վեգասում մարդկանց ուղղությամբ կրակ բացած Սթիվեն Փեդոքի թողած գրության մեջ հաշվարկներ են եղել, թե ինչպես է պետք ավելի ճշգրիտ կրակել։ Այս մասին հայտնում է CBS-ը։

«Ես տեսա, որ թղթի վրա նշված էր այն տարածությունն ու բարձրությունը, որտեղ գտնվել է նա։ Փեդոքը նշել ու հաշվարկել էր այդ ամենը, որպեսզի իմանա, թե որ ուղղությամբ կրակի»,- ասել է ոստիկանը։

Լաս Վեգասի երաժշտական փառատոնի միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ի, լույս 2-ի գիշերը։ Կրակոցների հետևանքով մահացել է 59 մարդ, ավելի քան 500-ը վնասվածքներ են ստացել։

Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ երաժիշտները ելույթ են ունեցել Mandalay Bay հյուրանոցի և խաղատան մոտ գտնվող բաց հարթակում։

Լաս վեգասում տեղի ունեցած այս դեպքը ԱՄՆ-ի պատմության մեջ զենքի կիրառմամբ ամենազանգվածային սպանությունն է։

Լրահոս
0