ԶԼՄ. Միջազգային մարաթոնի մասնակիցը մահացել է վազքի ժամանակ

© Sputnik / Владимир Астапкович /  / Անցնել մեդիապահոցМарафон
Марафон  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դեպքի վայր ժամանած բժիշկները չեն կարողացել փրկել տղամարդու կյանքը։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Կիևում անցկացված Wizz Air Kyiv City Marathon 2017 միջազգային փառատոնի ժամանակ 54 տարեկան տղամարդ է մահացել։ Այս մասին հայտնում է espreso.tv-ն։

«Հայտնի է դարձել, որ մարաթոնի ժամանակ տղամարդու ինքնազգացողությունը վատացել է։ Դեպք վայր ժամանած բժիշկները չեն կարողացել փրկել նրան»,- գրում է պարբերականը։

Մարաթոնի մարքեթինգի ու կապերի տնօրեն Վիկտորյա Վերեմեենկոն հայտնել է, որ մարաթոնի մասնակիցներից մեկի մահվան լուրը ճշտվում է։

Կազմակերպիչների տվյալով` մարաթոնին մասնակցել է 10 հազար մարդ, իսկ մարաթոնային մրցատարածությանը` 1150։

Այսօր Կիևում մեկնարկած Wizz Air Kyiv City Marathon-ին մասնակցում են 55 երկրի ներկայացուցիչ։

 

Լրահոս
0