Քաղաքապետը հրահանգել է առանց ժամկետին սպասելու անհրաժեշտության դեպքում գործարկել ջեռուցման համակարգը

© Sputnik / Сергей Ещенко /  / Անցնել մեդիապահոցШкольный кабинет
Школьный кабинет - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը 12 վարչական շրջանների ղեկավարներին հիշեցրել է, որ ջերմաստիճանի նվազման պարագայում իրենց է վերապահված քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կրթական, առողջապահական շենքերի ջեռուցման համակարգերը վերագործարկելու լիազորությունը:

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում, կրթական, առողջապահական և համայնքային ենթակայության մյուս հաստատություններում շարունակվում են ձմռան նախապատրաստական համալիր աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Тарон Маргарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Քաղաքապետարանը հետզհետե կնվազեցնի անմխիթար վիճակում գտնվող դպրոցների թիվը

Տարոն Մարգարյանն հրահանգել է նախադպրոցական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների ղեկավարներին, քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության, առողջապահության, մշակույթի վարչություններին, ինչպես նաև 12 վարչական շրջանների ղեկավարներին առաջին իսկ անհրաժեշտության դեպքում անհապաղ գործարկել ջեռուցման համակարգը։

«Այս գործընթացը պահեք հատուկ ուշադրության կենտրոնում և կրթօջախների տնօրեններին էլ ևս մեկ անգամ հիշեցրեք, որ ջերմաստիճանի նվազման պարագայում իրենց է վերապահված ջեռուցման համակարգերը վերագործարկելու լիազորությունը: Բազմիցս եմ նշել, որ ջեռուցման սեզոնի մեկնարկի պայմանական ժամկետ սահմանելը ուղղակի անընդունելի է: Եթե կրթօջախում ջերմաստիճանը ցածր է նորմայից, ապա բնական չէ՞, որ համապատասխան ջերմաստիճան պետք է պահպանվի նաև հաստատությունում:

Հիշեցնենք, որ անցյալ տարի մի քանի տնօրեններ ազատվեցին աշխատանքից հենց այն բանի համար, որ հայտարարում էին, թե քաղաքապետարանը թույլ չի տալիս միացնել ջեռուցումը, մինչդեռ դրա լիազորությունն ամբողջությամբ տրված է հենց տնօրեններին: Մի խոսքով, խստորեն վերահսկեք, որ կաթսայատներն ու ջեռուցման համակարգերը լիարժեք պատրաստ լինեն գործարկման: Նաև պարբերաբար կազմակերպվող անակնկալ շրջայցերի շրջանակում հատուկ ուշադրության տակ վերցրեք կրթօջախներում ջերմային սահմանված ռեժիմի պահպանման պահանջի կատարումը»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ դիմելով պատասխանատուներին:

Լրահոս
0