Հակոբյան. «Հայաստանի համար կարևոր են ՀԱՊԿ հավաքական ուժերը»

© Nkr-newsМовсес Акопян
Мовсес Акопян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կովկասյան տարածաշրջանում անհնար է առանց ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի, կարծում է ՀՀ Զինված ուժերի պետը։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերին, որոնք կարևորագույն գործիք են միջազգային հարաբերութուններում բախումնային իրավիճակները նվազեցնելու, ճգնաժամերը կարգավորելու համար, ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2017» զորավարժության մեկնարկի արարողության ժամանակ ասաց ՀՀ Զինված ուժերի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։

«Տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ քաղաքական, տնտեսական, էթնիկ հողի վրա հակամարտությունների առաջացումը շարունակում է շատ բարձր մնալ։ Դրանք հնարավոր չէ ժամանակին կարգավորել առանց ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի»,- ասաց Հակոբյանը։

Նա նշեց, որ «Փոխգործակցություն-2017» զորավարժությունը համատեղ օպերատիվ և ռազմական պատրաստության գլխավոր միջոցառումն է։

Ըստ նրա` բոլոր երկրների ներկայությունը վկայում է մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ արձագանքելու ընդհանուր պատրաստվածության մասին։

ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2017» զորավարժությունը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում։

 

Լրահոս
0